Իրանում նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը երկարաձգվել է
Դիտել նաև
Կալանքից ազատ է արձակվել գործարար Ստեփան Սամվելյանը
Իրանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Հայտնի է Հայաստանում Իրանի նոր դեսպանի անունը
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց կդիմակայի ցանկացած ագրեսիայի․ Փեզեշքիան
Եթե ապացույցներ հայտնվեն այն մասին, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ, մենք այլ կերպ կվարվենք․ Լարիջանի
Իրանի ՆԳՆ-ն ամբողջ երկրում երկու ժամով երկարացրել է 14-րդ նախագահական ընտրությունների քվեարկության ժամը։
Ընտրատեղամասերը բացվել են այսօր տեղական ժամանակով 8:00-ին և պետք է փակվեին 18:00-ին: Սակայն քվեարկության ժամը երկարացվել է երկու ժամով (մինչև ժամը 20:00-ն): Նախագահական արտահերթ ընտրությունների համար Իրանում ստեղծվել է 58 հազար 640 ընտրատեղամաս, իսկ արտերկրում՝ 344։ Քվեարկելու իրավունք ունի ավելի քան 61 միլիոն Իրանի քաղաքացի։
Ընտրապայքարում են մնացել Սաիդ Ջալիլին, Մոհամմադ Բաղեր Քալիբաֆը, Մասուդ Պեզեշկիանը և Մոսթաֆա Փուրմոհամմադին:

