Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը. ԱԳՆ
Դիտել նաև
Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն ինչպե՞ս կարող է ազդել Հայատանի վրա
Նույնիսկ թուրքական թերթն է զգուշացնում, որ Հայաստանը դառնում է ԱՄՆ-ի մանրադրամը. Իսկ Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասը դեռ լուռ է...
Վաշինգթոնում ավարտվել է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումը
Ի՞նչ որոշումներ կկայացնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վաշինգտոնում
Ի՞նչ էր Ստոլտենբերգը փնտրում Անդրկովկասում և ի՞նչ ակնկալիքներ ունի Փաշինյանից
Հայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր, ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Հայաստանը հաստատել է մասնակցությունը: Այլ պայմանավորվածություն այս պահին չկա»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենն այսօր Բաքվում հայտարարել էր՝ ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրում է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների ձևաչափով հանդիպմանը։ Օ'Բրայենը հույս էր հայտնել նաև, որ Վաշինգտոնում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։