Հայաստանի նկատմամաբ Իրանի քաղաքականությունը երբեք չի փոխվի. ՀՀ-ում իրանի դեսպան
Մեր քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ սկզբունքային է ու այն կառավարությունները, որոնք գալիս են իշխանության, գործում են այդ քաղաքականության շրջանակներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե նոր նախագահի ընտրությունը ինչպե՞ս կարող է ազդել Հայաստան -Իրան հարաբերությունների վրա, ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
«Այդ քաղաքականությունը հնչեցվել է Իրանի հեղափոխության պահապանների առաջնորդի կողմից, ու դա ևս մեկ անգամ ընդգծվել է վարչապետի՝ Իրան կատարած այցի ժամանակ: Իրանը հարգում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը ու դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների, ինչպես նաև աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության: Այս սկզբունքային քաղաքականությունը երբեք չի փոխվի անկախ նրանից, որ Իրանում և Հայաստանում կառավարություն կարող է փոխվել»,- նշեց նա:
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում: