Թուրքիան պատրաստ է Երրորդ համաշխարհային պատերազմին. Թուրքիայի ՊՆ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի բանակը լիովին պատրաստ է ցանկացած սցենարի, այդ թվում ՝ Երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։
Մեկնաբանելով Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարությունները՝ աղբյուրները նշում են, որ թուրքական բանակն այսօր «աշխարհում ամենապատրաստվածներից մեկն է»։
«Թուրքիայի զինված ուժերը դինամիկ բանակ է, բանակ, որը գործում է աշխարհի շատ տարածաշրջաններում։ Մենք նաև խաղաղություն ենք պահպանում աշխարհի շատ մասերում։ Ոչ ոք, հատկապես մեր երկիրը, չի ցանկանա բախվել այնպիսի մռայլ պատկերի, ինչպիսին Երրորդն համաշխարհային պատերազմն է, սակայն, ես կցանկանայի ընդգծել, որ «թուրքական բանակը լիովին պատրաստ է ցանկացած սցենարի», - նշում են աղբյուրները։