Մի ցիկլոն էլ ճանապարհեցինք․ Սուրենյան
Դիտել նաև
«Վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը կավելանա»․ Գագիկ Սուրենյան
«Ինչպիսի՞ դեկտեմբեր է մեզ սպասվում». Գագիկ Սուրենյան
Այսօր հզոր ցիկլոնը կտրուկ կկորցնի իր ուժը. Սուրենյան
«Որոշ լեռնային գոտիներում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով»․ Գագիկ Սուրենյան
Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խոր աշուն. Սուրենյան
Մի ցիկլոն էլ ճանապարհեցինք, հունիսի 29-ից սպասենք հաջորդին: Այս մասին իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տռնօրենի տեղեկալ Գագիկ Սուրենյանը։
Ավելի վաղ կենտրոնը տեղեկացրել էր, որ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն ինտենսիվ։
Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը և 27-ին կնվազի 5-7 աստիճանով։