Նաիրա Զոհրաբյան. Հարկային օրենսգրքի նախագիծը երկիրը տանելու է դեպի փակուղի (Տեսանյութ)
Դիտել նաև
Քննչական մարմնին հետաքրքրում է կարգալույծ եղածների վերաբերյալ Մայր Աթոռում առկա տեղեկությունները
Մկրտիչ Սրբազանի կալանքի հարցը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան
Տեղի է ունենում Հայաստանի դեմ հերթական դավաճանությունը
Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան․ Արա Զոհրաբյան
Այս օրինագիծը մեկ նպատակ ունի՝ հերթական անգամ պետական պարտքը համալրել: Այս մասին դեկտեմբերի 13-ին ԱԺ արտահերթ նիստի երկրորդ օրը «Բյուջետային համակարգի մասին» օրենքւմ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա համոզմամբ՝ սա ուղղակի անթույլատրելի է: «Երեկ այստեղ կառավարության ներկայացուցիչն ինչի մասին ասես խոսեց: Մնաց միայն, որ Օպերայի համերգացանկը հրապարակեր»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի 2018 թվականին արդեն 2200 դոլարի պարտք կունենա: Նա առաջարկեց օրինագծերին դեմ քվեարկել:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյոթում:

