Ոստիկանների կողմից ԱԳՆ-ի մոտ սադրած բախման պատրվակով կալանավորված ՀՀԿ երիտթևի անդամ Ժորա Ավետիյանի խափանման միջոց կալանքը փոխվեց
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, ընթանում էր Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մոտ այս տարվա մայիսի 31-ին Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ու ոստիկանների միջև վերջիններիս իսկ կողմից սադրված բախման հետևանքով կալանավորված Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտասարդական կազմակերպության անդամ Ժորա Ավետիսյան գործով դատական նիստը:
Ժորա Ավետիսյանը մեղադրվում է ոստիկանների ուղղությամբ գունավոր ծխագլանակ նետելու մեջ:
Այսօր քննվում էր Ժորա Ավետիսյանի խափանման միջոցի հարցը: Դատավոր Մուշեղ Արամյանի որոշմամբ՝ այն փոխվեց վարչական հսկողության՝ համապատասխան սահմանափակումներով:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում: