Լուսաձայնային նռնակի հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանի երկրորդ վիրահատությունը նախատեսված է վաղը․ նա արդեն տուժող է ճանաչվել
Դիտել նաև
«Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ խոսնակ
3 տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ԱՆ
ԵՊՀ-ում հրդեհը մարված է, 3 տուժած հոսպիտալացվել է, կա 1 զոհ
Իսրայելահայերի միության նախագահն ասել է, որ հայերի շրջանում տուժшծներ չկան. «Թերթ.ամ»
Ստրասբուրգ-Փարիզ գնացքը դուրս է եկել գծերից, կա 21 տուժած
Լուսաձայնային նռնակի հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանի երկրորդ վիրահատությունը կլինի վաղը։ Այս մասին հայտնում է նրա կինը՝ Նաիրա Սահակյանը։
«Սիրելի ընկերներ, հարազատներ ու դեպքով հետաքրքրված մարդիկ, Ուզում եմ տեղեկացնել, որ Եսայու երկրորդ վիրահատությունը վաղն է լինելու։ Հավատում ենք` հաջող կընթանան։ Հիմնական գործը աջ ձեռքի մնացած հատվածի վրա է լինելու, բայց գործեր կան նաև ձախ ձեռքի և կրծքավանդակի որոշ բեկորային վնասվածների վրա։
Միևնույն ժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ քիչ առաջ մեր փաստաբան Մ. Եսայանը Քննչական կոմիտեից գրություն է ստացել, որը հաստատում է Եսայու` տուժող ճանաչվելը»,- գրել է նա։