Արամ Ա. կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներին
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներին։
Այսօր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա. Վեհափառ Հայրապետին են այցելել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի և Լիբանանի խորհրդարանի հայկական բլոկի ներկայացուցիչ պատգամավոր Հակոբ Բագրատունին և կազմակերպչականի ատենապետ Ալպեր Պալապանյանը։
Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին իրավիճակին և վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին։
Աղբյուր` Panorama.am