Սաակաշվիլին՝ վարչապետ դառնալու առաջարկի մասին (Տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն առաջարկել է զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը: Այս մասին վրացի քաղաքական գործիչը հայտնել է Zik հեռուստաալիքի եթերում։
«Նա (Պորոշենկոն) անընդհատ ակնարկում էր Յացենյուկին (կառավարության նախկին ղեկավար Արսենի Յացենյուկ), որ հաջորդ վարչապետը ես եմ լինելու: Բայց երբ ես իմացա նրա ակնարկների մասին, ասացի՝ «Պյոտր Ալեքսեևիչ, ի՞նչ ես խոսում», իսկ նա ինձ պատասխանեց՝ «իսկ ինչո՞ւ ոչ», ես հակադարձեցի՝ «ո՛չ»,-մեջբերում է ria.ru-ն Սաակաշվիլիի խոսքը:
Zham.am

