Կոտայքի լեռնային գոտիներով 15 հոգանոց արշավախումբը մոլորվել է
Դիտել նաև
20 օր գիշերային ժամերին մի շարք փողոցներ միակողմանի փակ կլինի
Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաք
Սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները․ Կարեն Ճշմարիտյան
Արցախը կորցնելու հետևանքները դեռ չեն գիտակցվում. Կարինե Նալչաջյան (տեսանյութ)
Երևանում վրաերթի է ենթարկվել երգիչ Թաթուլ Ավոյանի տղան. վարորդը եղել է ոչ սթափ
Հունիսի 23-ին, ժամը 21։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 15 քաղաքացուց բաղկացած արշավախումբը (որոնցից 13-ն անչափահաս են՝ 13-15 տ․) Կոտայքի մարզից լեռնային գոտիներով հետիոտն ճանապարհվել են դեպի Լոռու մարզ, մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով մոլորվել են և չեն կարողանում շարունակել ճանապարհը․ ենթադրաբար գտնվում են «Մայմեխ» լեռան ստորոտներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
ՆԳՆ հաղորդմամբ, փրկարարները Ձիթհանից լեռան մոտակայքում (Մայմեխ լեռ)՝ «Տաք աղբյուրի ձոր» կոչվող հատվածում, հայտնաբերել են արշավախմբի 15 անդամներին, ուղեկցել դեպի փրկարարական ավտոմեքենա (մոտ 5 կմ) և տեղափոխել Վանաձոր քաղաք: