Գյումրիում սգո արարողություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ Սևաստոպոլում զոհվածների
Գյումրիում սգո արարողություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ Սևաստոպոլում հրթիռային հարվածների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների:
ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները, նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև գյումրեցիներ եկել էին Մայր Հայաստան հուշարձանի մոտ գտնվող ծառուղի, որտեղ տեղադրված են Հայրենական մեծ պատերազմի հերոս քաղաքների կոթողները:
Մարդիկ ծաղիկներ էին խոնարհում, մոմեր վառում և փափուկ խաղալիքներ թողնում հուշահամալիրի մոտ, որի վրա փորագրված է Սևաստոպոլի անունը։
Աղբյուր՝ News.am