Մարդկանց իրավունքներն են խլել իրենց ձեռքից. Բագրատ սրբազան (տեսանյութ)
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն արդեն Կիրանցում է։
Բնակիչները նրան սպասում էին եկեղեցու բակում:
Հավաքված գյուղացիները Բագրատ Սրբազանին ասացին, որ իրենք իշխանությունների կողմից լուսանկարներով ցույց տված փշալարերով ցանկապատ իրենք չեն տեսել, այս տարածքում չկա։
«Ամեն դեպքում գնանք, փորձենք արձանագրել, միգուցե մի թաքնված տեղում գտնեն։ Բայց արձանագրենք, որ ամենաամուր դիրքերը, բնագծերը թաքնված են, մարդկանց սեփականության իրավունքներն են խախտված։
Մարդկանց իրավունքներն են խլել իրենց ձեռքից։ Պետք է դատական գործընթաց սկսել, խորհրդակցել ենք իրավաբանների հետ՝ հասկանալու, թե ինչ ուղղությամբ պետք է գնալ»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am