Իսրայելում ՀՀ դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ
Իսրայելում ՀՀ դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ՝ Պաղեստինի անկախությունը ճանաչելու մասին Երևանի որոշումից հետո: Այս մասին հայտնել է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչման արդյունքում Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելում Հայաստանի դեսպանին՝ խիստ նկատողություն հայտնելու համար»,- ТАСС-ը մեջբերում է հաղորդագրությունը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։