Հուսով ենք՝ ՀՀ ղեկավարությունը կպարզաբանի իրավիճակը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Դիտել նաև
Զախարովա. ՀԱՊԿ-ին մուծումներ չկատարելը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից
Հայաստանն ունի պարտք՝ ՀԱՊԿ վճարումների գծով․ Ալեքսանդր Պանկին
Հայաստանը ոչինչ չի շահելու, շահելու են Փաշինյանն ու իր կինը
Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի միտումնավոր բացակայությունը երկրի համար դրական հեղինակություն չի ստեղծում. Բելառուսի ԱԽ պետքարտուղար
ՀԱՊԿ-ն պահպանում է բոլոր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, Интерфакс-ի հաղորդմամբ, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը։
«Հայաստանը եղել է և կա մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և Հայաստանի նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են։ Իսկ ահա կազմակերպությանը անդամակցության հարցը երկրի սուվերեն իրավունքն ու որոշումն է։ Հուսով ենք՝ ՀՀ ղեկավարությունը, այնուամենայնիվ, կպարզաբանի իրավիճակը, և կլինի պաշտոնական որոշում՝ լինել կազմակերպության կազմում, թե՝ ոչ»,- ասել է նա։