Արարատ լեռան վրա իրանցի լեռնագնացի դի է հայտնաբերվել
Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտնել է իրանցի լեռնագնացի մահվան մասին: Լուրը հայտնում է Ermenihaber լրատվականը։
Հաղորդագրության համաձայն, 3 իրանցի լեռնագնաց հունիսի 14-ի առավոտյան սկսել էին մագլցել Արարատ լեռը, իսկ գագաթին հասնելուց հետո՝ վերադարձի ընթացքում նրանցից մեկը սայթաքել է և ընկնելու արդյունքում մահացել: Այլ լեռնագնացներից ստացված ահազանգի հիման վրա AFAD-ը որոնողափրկարարական աշխատանքներ է մեկնարկել, ինչի արդյունքում էլ միայն 5 օր անց՝ հունիսի 19-ին է հայտնաբերվել ծագումով իրանցի Էքբեր Հելիլի դին:
Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները 5 օր են տևել՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: