Իր տնից ձերբակալվել է շարժման ևս մեկ ակտիվիստ՝ Սևակ Միմոնյանը
Այսօր առավոտյան իր տնից ձերբակալվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներից ևս մեկը՝ Սևակ Սիմոնյանը։ Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԺ « Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ ձերբակալությունը կատարվել է «հունիսի 12-ի» գործով։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ն Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ-ի մոտ, տեղի ունեցել խաղաղ հավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, որի ընթացքում ոստիկանները հատուկ միջոցներ, այդ թվում լուսաձայնային նռնակներ եւ անհամաչափ բռնի ուժ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, որի հետեւանքով շուրջ 100 անձ տեղափոխվել էր հիվանդանոց։ Առ այս պահը ՔԿ-ն քրեական հետապնդում չի հարուցել որեւէ ոստիկանի նկատմամբ, փոխարենը ձերբակալում է քաղաքացիներին։
Նշենք , որ Սևակ Սիմոնյանի պաշտպանությունը ստանձնել է Արթուր Դավթյանը։