«Հայաստանը դիմում է քաղաքական մանիպուլյացիայի»․ Ադրբեջանի ԱԳՆ
Բաքուն մերժում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որում «արդարացնում է երկրի սպառազինման ջանքերը»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ըստ այդ երկրի արտաքին գերատեսչության՝ «Հայաստանը դիմում է քաղաքական մանիպուլյացիայի՝ փորձելով խաղաղ երկրի իմիջ ստեղծել»։ «Հայաստանի քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում նոր լարվածության ստեղծմանը և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, ոչ մի արդյունք չի բերի», նշում են Բաքվում: ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս, մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է»։