Ամեն ինչի պատասխանը գալու է․ Լևոն Քոչարյան
ԱԺ-ում ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը չկայանալուց հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ճեպազրույցում անդրադարձավ մի քանի հարցերի, այդ թվում՝ թե ինչու Շարժմանը շատ ակտիվ չի մասնակցում, ինչու մանդատները վայր չեն դնում և այլն։
Հարցին, որ խորհրդարանում օրերս ընդդիմադիր պատգամավորներին էին քաշքշում, գեներալ Սեյրան Օհանյանին՝ առանց պատասխան ստանալու, Լևոն Քոչարյանը պատասխանեց․ «Էս մարդիկ 5 հազար երեխայի գլուխ են կերել, երկիր են տարել պարտության, Արցախ են կործանել ու մեծ հաշվով պատասխան չի եղել, ինչի՞ մասին է խոսքը։ Ամեն ինչի պատասխանը գալու է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Աղբյուր՝ Yerevan.today