Դեբեդի ափի ամրացման աշխատանքների համար պետբյուջեից որքա՞ն գումար է նախատեսված
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ 2024թվականին Դեբեդի ափի ամրացման աշխատանքների համար պետբյուջեից կամ այլ կազմակերպությունից որքա՞ն գումար է նախատեսված։ Մարզպետարանից պատասխանել են․<<Հարցի վերաբերյալ առաջարկում ենք դիմել պետական լիազորված մարմին>>: Մարզպետը պարտավոր էր հայտնել, թե ո՞րն է այդ խնդրով պետական լիազոր մարմինը, սակայն չի հայտնել։ Իրականում պետական բյուջեից կամ այլ կազմակերպությունից այս տարի , ինչպես և նախորդ տարիներին, Դեբեդի ափի ամրացման համար գումարներ չեն հատկացվել; Վարարած Դեբեդը հանդիպելով ժայռերով և փոքր քարերով ամրացված վրացական ափին՝ քշում-տանում է Հայաստանից տարածքներ։ Մայիսի 26-ի հեղեղից վարարած Դեբեդը Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղից կես հեկտար տարածք է քշել-տարել։ Փոքր Հայաստանի տարածքն այդ կերպ ավելի է փոքրանում։ Պետական բյուջեում միլիարդավոր դրամներ կան պետական պաշտոնյաներին չգիտես ինչ նվաճումների համար պարգևատրելու համար, սակայն Դեբեդի ափի ամրացման աշխատանքների համար գումարներ չկան։ Նման վատ իրավիճակ է տասնամյակներ շարունակ»։