Կառավարությունը 2017թ. ավարտին ակնկալում է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցության 55.4 % ցուցանիշ
Հայաստանի կառավարությունը 2017թ. ավարտին ակնկալում է արտաքին պարտք-ՀՆԱ
հարաբերակցության 55.4 % ցուցանիշ:
ՀՀ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Մենք 2018թ. ընթացքում ծրագրում ենք մեկ տոկոսային կետով նվազեցնել այդ ցուցանիշը»,- ասաց Արամյանը:
Zham.am