Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ»
3
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Պատերազմ Արցախում
Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց

Արևմուտքի փարիսեցիության վախճանը. մեկնարկը տրված է․ Ձյունիկ Աղաջանյան

Հունիսի 6-8-ը Եվրախորհրդարանի ընտրություններն անամպ երկնքում ճայթած կայծակի ու մրրկահողմի ազդեցություն է ունեցել, որը սպառնում է լիովին ձևափոխել եվրոպական քաղաքական լանդշաֆտը՝ սրբել-տանելով հանրային գիտակցության մթագնման միջոցով գլոբալիստական քաղաքականության կրողներին: Չնայած որոշ վերլուծաբանների գնահատականներին՝ հանրության դեպի առավել ազգայնական ու եվրոպախույս գաղափարախոսություն սահքը տեսանելի էր, սակայն դրա ծավալներն ու խորությունը թերագնահատված էին: Առաջին ծաղիկներն ի հայտ եկան դեռևս 2023թ. տարեվերջին, երբ Նիդերլանդներում գործող իշխանական կոալիցիայի բոլոր չորս կուսակցությունները կորցրեցին իրենց ձայների զգալի մասը՝ զիջելով ծայրահեղ ազգայնական Խերտ Վիլդերսի «Ազատության կուսակցությանը»:

Նույն պատկերն արձանագրվեց Սլովակիայի խորհրդարանական ընտրությունների ժամանակ 2023թ. հոկտեմբերին, երբ իշխանության ղեկն անցավ ազգայնական «Սմեր» կուսակցության ղեկավար Ռոբերտ Ֆիցոյին: Վերջինիս հակառուսական քաղաքականությունից հրաժարման դիրքորոշումն արժեցավ մահափորձ, որի ծանր հետևանքները դեռևս հաղթահարված չեն:

Հակառակ այն եվրավերլուծաբանների կարծիքին, որ այդ միտումը չի պահպանվում և արևմտյան գլոբալիստական օրակարգով առաջնորդվող հանրային տրամադրությունները գերիշխում են, հունիսի 9-ին Բուլղարիայում, երեք տարվա մեջ վեցերորդ անգամ անցկացվող ընտրությունները, Եվրախորհրդարանի ընտրությունների հետ մեկտեղ, ջախջախիչ հարված հասցրեցին կուրորեն ամերիկյան թելադրանքով շարժվող եվրաչինովնիկներին: Բուլղարիայում իր առաջատար դիրքերը պահպանեց աջակենտրոնական «ԳԵՐԲ» կուսակցությունը՝ 24,7%-ով, իսկ աջ ծայրահեղական ռուսամետ «Վելիչիյեն» էապես բարելավեց իր դիրքերը՝ ստանալով 4,65%: Էթնիկ թուրքական «Հանուն իրավունքների և ազատությունների շարժում» կուսակցությունը 17,01%-ով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ անցնելով արևմտամետ «Մենք շարունակում ենք փոփոխությունը» կուսակցությանը (14,3%), իսկ ուկրաինական պատերազմում Ռուսաստանի դեմ գործողությունների իրականացման դեմ հանդես եկող ուլտրաազգայնական «Վերածնունդ» կուսակցությունը զբաղեցրել է չորրորդ տեղը՝ 13,8%-ով, և առաջին անգամ ներկայացված կլինի եվրախորհրդարանում:

Ըստ էության՝ համանման պատկեր արձանագրեցին նաև Եվրախորհրդարանի ընտրությունները: Ծայրահեղ աջակողմյան կուսակցություններն զգալիորեն բարելավել են իրենց դիրքերը, իսկ գլոբալիստական օրակարգը սպասարկող «Կանաչների» կուսակցություններն ամենամեծ կորուստներն են գրանցել:

Առավել ցցուն համաեվրոպական միտումների դրսևորումներն արձանագրվեցին Ֆրանսիայում և Գերմանիայում՝ ԵՄ-ի քաղաքական ու տնտեսական շոգեքարշ հանդիսացող երկրներում: Ֆրանսիայում ծայրահեղ աջակողմյան, Մարին Լը Պենի առաջնորդած «Ազգային ռալի» կուսակցությունը կրկնակի գերազանցեց նախագահ Մակրոնի «Շարժվող հանրապետություն» կուսակցությանը (LREM- La République En Marche), ինչը դրդեց նախագահին ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել: Բելգիայի վարչապետն էլ հրաժարական տվեց: Իր դիրքերն ամրապնդեց Հունգարի վարչապետ Օրբանը, ով արդեն տարիներ շարունակ առանորդվում է բացառապես ազգային օրակարգով՝ տեղի չտալով եվրակառույցների ղեկավարների ճնշումներին:

Եվրոպական հանրության տրամադրությունների ձևավորման վրա արդեն մեկ տասնամյակից ավելի երկու խնդիր է վճռական ազդեցություն ունենում՝ միգրացիոն հարցերը և ուկրաինական զարգացումները: 2014թ. հետո ուկրաինական թեմատիկան երանգավորվեց հակառուսական շեշտադրումներով և Ռուսաստանին խեղճացնելուն միտված պատժամիջոցների ներդրմամբ: Այս քայլերն իրենց պիկին հասան 2022թ.՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ Հատուկ ռազմական գործողությունները սկսելուց հետո: Այդ ժամանակ այն ստացավ «չեղարկման քաղաքականություն» անունը:

Շինծու, կեղծված և խեղված թեզերի ու երևույթների, սադրանքների կիրառմամբ հակառուսական տրամադրությունների գեներացմամբ հանրային գիտակցության մշակման գործընթացն ակտիվորեն իրականացվել է ավելի քան երկու տասնամյակ՝ զուգորդելով Արևմուտքի կողմից Ռուսաստանի զսպմանը, ճնշմանը, իսկ վերջին շրջանում ՝ կազմաքանդմանն ուղղված քայլերով: Այդ ջանքերի արգասիքը լիուլի դրսևորվեց ամբողջ արևմտյան ճամբարում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, միջազգային իրավունքի կոպտագույն ու աղաղակող խախտումների շքերթով, որը որևէ դիմադրության, ըստ էության, չարժանացավ իբրև-թե ժողովրդավարության սկզբունքներով ապրող ու առաջնորդվող հանրությունների կողմից: Հակառակը, դիմադրելու ցանկություն արտահայտող վախվորած ձայներն արագ ճնշվում էին, ու այդ անձինք ևս ենթարկվում «չեղարկման»՝ անկախ այդ անձանց հանրային, քաղաքական դիրքի կամ վաստակի: Արևմտյան հասարակությունը դարձել էր լիովին կառավարելի, իսկ արևմտյան, իրականում՝ ամերիկյան հեգեմոնիայի անկասելիության ու միաբևեռ աշխարհի թելադրանքով դաստիարակված քաղաքական գործիչների կողմից հրահանգների անվարան կատարումը դարձել էր վարքագծային նորմ:

Գլոբալիստական ճամբարի կողմից ձևավորված «իդիլիկ» պատկերն իր առաջին ճաքերը գրանցեց 2022թ. վերջին, երբ ռուսական կողմին հաջողվեց հետ մղել համա-ՆԱՏՕ-ական ջանքերով զինված ու իրականացված ուկրաինական հարձակումը, իսկ հաջորդող տարվա ընթացքում, փաստացիորեն, տապալել Ռուսաստանի աշխարհաքաղաքական մեկուսացման, տնտեսական պատժամիջոցների, հանրային ընդվզման, ներքին էթնիկ ու կրոնական տարբերությունների շահարկմամբ բաժանարար գծերի ու ճեղքերի խորացմանն ուղղված ԱՄՆ առաջնորդությամբ իրականացվող քաղաքականությունը:

Ճաքերը վերածվեցին ճեղքերի ուկրաինական ճակատում հերթական տապալումների ֆոնին ներեվրոպական տնտեսական իրավիճակի վատթարացմանը զուգահեռ, իսկ արդեն ամիսների շարունակվող ամենատարբեր տնտեսվարողների ցույցերը Եվրոպայով մեկ, գործող խոշոր բիզնեսների հեռանալը և տեղափոխումը Միացյալ Նահանգներ, հանրության համար ակնհայտ դարձրեցին, թե ում հաշվին է իրականում ապահովվում արևմտյան, իրականում՝ ամերիկյան հեգեմոնիան:

Եվրախորհրդարանի ընտրությունները ցույց տվեցին, որ ազգայնական ուժերը, անկախ նրանց աջակողմյան կամ ձախակողմյան կեցվածքից, սկսում են գերիշխել քաղաքական խճանկարում, ինչը նշանակում է, որ հանրության մի ստվար զանգված այլևս ցանկություն չունի արևմտյան գլոբալիստական կենտրոնների ստեղծած քաոսի համար «վճարողը» լինել: Այս ուժերը հանդես են գալիս «չեղարկման քաղաքականության» վերացման, Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման և տնտեսական կապերի հաստատման ու Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական առճակատման բացառման օգտին:

Եվրոպական հանրության շրջանում ավելի ու ավելի գերիշխող դարձող բողոքի ու դժգոհության տրամադրությունները, որոնք արտացոլվում են գործող իշխանությունների հանդեպ շատ ցածր ու նվազող վստահության ցուցանիշներով, հաջորդող մեկ տարվա ընթացքում եվրոպական երկրներում սպասվող ընտրություններում իրենց բնական արտացոլումն են ստանալու, որը հանգեցնելու է այդ երկրների ավելի ազգային քաղաքականության իրականացման, ինչն էլ կվերածվի կենտրոնախույս ուժերի ամրապնդման ու համաեվրոպական կառույցների թելադրած օրակարգից հեռացման: Այս միտումների պահպանման պարագայում՝ ոչ հեռավոր ապագայում կտեսնենք Եվրամիության թուլացում ու նրա նշանակության էական նվազում, որոշումների կայացման մեխանիզմների վերանայում և պաշտոնյաների գործառույթների վերաորակավորում՝ թելադրողի դերը վերադարձնելով ազգային պետություններին:

ՆԱՏՕ-ն ևս անմասն չի մնա ուկրաինական արկածախնդրության հետևանքներից: Պահանջ կդրվի էական վերանայման ենթարկել այդ կառույցի դերն ու նշանակությունն անդամ երկրների համար, չի բացառվում առավել երկարատև ժամանակահատվածում առանձին երկրների այդ կառույցից դուրս գալը: Զարմանալի չի լինի, եթե առաջին ծիծեռնակը լինի Թուրքիան, որը հավակնություն ունի պանթուրանական ծրագրի շնորհիվ աշխարհաքաղաքական կենտրոնի վերածվելու:

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից հռչակված «եդեմական այգու» անդորրն այլևս խաթարված է, արևմտյան քաղաքականության փարիսեցիությունն ու ժողովրդավարության տարածման ներքո գերիշխանության հաստատման քաղաքականության իրականացումը դառնում է ավելի ու ավելի բացահայտ:

Ի՞նչ նշանակություն ունեն այս զարգացումները գոյաբանական խնդիրների առջև կանգնած Հայաստանի համար: Վեցը տարի առաջ, երկու հայկական հանրապետության անվտանգ գոյությունը վայելող հայության համար այս ամենը հիմնականում վերլուծական հետաքրքրություն կներկայացներ, ինչը կպահանջեր հընթացս և արդյունքների արձանագրմամբ քաղաքական որոշումների ճշգրտումներ իրականացնել: Սակայն, գործող իշխանությունների պարագայում, որոնք անթաքույց շրջադարձ են կատարել դեպի Արևմուտք, այդ նպատակով զոհաբերել են Արցախը և շարունակում են թշնամուն նվիրել հայկական տարածքներ, Հայաստանի պաշտպանական ու անվտանգային համակարգը ամբողջովին դրել են ՆԱՏՕ-ական ուժերի վերահսկողության տակ, ամեն ջանք գործադրում են Հայաստանը ռուսական գերակայության համակարգերից դուրս բերելու և կտրելու համար, ինչը ֆինանսատնտեսական կոլապսով է սպառնում՝ ջնջելով երեսնամյա ձեռքբերումները և վերադարձնելով մեզ 1990-ականների մութ ու ցուրտ տարիները, երկրի սահմանների ռազմավարական վերահսկողությունը հանձնել են թշնամի Ադրբեջանին ու հանրային հնազանդեցման քաղաքականություն են իրականացնում՝ հուսալով բավարարել թուրք-ադրբեջանական անսպառ պահանջները՝ սպասարկելով Հարավային Կովկասում արևմտյան գերակայության հաստատման օրակարգը, սա ավելի անդունդը գլորվող գնացքի հետևից վազող ու բարձրանալ ցանկացող մարդու տպավորություն է ստեղծում:

Հայաստանյան հանրությունը, մեծամասամբ, հասկանում է ընթացող գործընթացների ու իր իսկ իշխանությունների վարած քաղաքականության կործանարար բնույթը և ամեն կերպ դիմադրում է սեփական պետությունն ու ազգը նսեմացնելուն ու վերացնելուն ուղղված գործողություններին: Այսօր հանրային ընդվզումը փորձում է պահպանել ազգայինը՝ իր բոլոր դրսևորումներում, հռչակել է ստի ու կեղծիքի դեմ պայքար՝ հանուն հայրենիքի ու ինքնության պահպանման: Նույն միտումներն են ավելի ու ավելի ակնհայտ դառնում աստիճանաբար արթնացող եվրոպական հանրության շրջանում, որը շատ ցավալի գործընթաց է, ինչը, դժբախտաբար, անցնցում չի ընթանալու, քանի որ գլոբալիստական կենտրոնները հեգեմոն դիրքերը զիջելու ցանկություն չունեն և պատրասստ են զոհաբերել ամեն ինչ: ՀՀ գործող իշխանությունների ձեռամբ՝ Հայաստանն այսօր դրվել է նրանց զոհասեղանին:

Ձյունիկ Աղաջանյան

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>