Լրագրողը մի քանի րոպե մնացել է ոստիկանների ոտքերի տակ, նա չի կարողանում քայլել
«Ազգային ճակատ» թելեգրամյան ալիքը հայտնում է․ «Ոստիկանների գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել Mediahub լրատվականի թղթակից Նարե Գևորգյանը։ Լրագրողն ընկել էր գետնին և մի քանի րոպե շարունակ մնացել ոստիկանների ոտքերի տակ։
Մինչ այս պահը շտապ օգնության մեքենան չի մոտեցել լրագրողին։ Նարե Գևորգյանը չի կարող քայլել։ Վնասվել է նաև նրա, ինչպես նաև այլ լրագրողների տեխնիկան»։