Սա խաղաղ հեռացման շանս է, հետո ժողովուրդը ռադիկալ է լինելու. Գառիկ Դանիելյան (տեսանյութ)
«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնողներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում նշում է, որ Փաշինյանը վախերի մեջ է, նա լուսադեմին է ԱԺ գնացել, նրա անվտանգության աշխատողները ստուգել են անգամ աթոռները:
Հարցազրույցի հիմնական թեզերը.
Իշխանությունը անհապաղ պետք է հեռանա, նրա մեկ օր, մեկ ժամ ավել մնալը նոր զիջումներ է բերում:
ՔՊ նավը առաջինը նրանք են լքելու:
Սա խաղաղ հեռացման շանս է, հետո ժողովուրդն ավելի ռադիկալ է լինելու:
Մեր նպատակը խաղաղ է, Փաշինյանն էր կոչ անում ձողեր ու քարեր վերցնել:
Բերքաբերում լուռ հետեւում էին, թե ինչ է Կիրանցը կիսվում, հիմա Բերբաբերում դեմարկացիա՞ է արվում:
Ժողովուրդն է որոշում, իրենք ժամանակ են ձգում:
Բազմաթիվ ՔՊ-ականների ընտանիքներ են գալիս, մասնակցում:
Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը գիտակցեցին դա ու հրաժարական տվեցին: Պայքարը պետք է իր տրամաբանական ավարտին հասնի:
Ոստիկանությունը պետք է իր քայլը կատարի:
Մանրամասն՝ տեսանյութում: