Դուք և՛ լափամանից օգտվող եք, և՛ ծաղրածու եք, Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին
«Այդ որ ասում եք՝ լափամանից օգտվողներ, ծաղրածուներ։ Դուք ձեզ տեսե՞լ եք, դուք ձեզ հարց տվե՞լ եք։ Դուք և լափամանից օգտվող եք, և ծաղրածու եք, ամեն ինչն եք, ինչ այս ամբիոնից ասել եք Շարժման հասցեին»,- Ազգային ժողովում հայտարությունների ժամին իր ելույթը սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ինձ համար մանդատն էլ, այստեղ նստելն էր, այս աթոռն էլ բացարձակ արժեք չունեն, իմ երկրից ավելի թանկ չեն։ Հարյուր անգամ մտածել եմ, իմ ընկերներին ասել եմ, որ այդ մանդատն առհասարակ ինձ պետք էլ չի, չեմ էլ ուզում մի րոպե անգամ մնալ այս Ազգային ժողովում, ինձ համար մանդատը առ ոչինչ է»,- ասաց Դանիելյանը։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում։