Բայրամովը Բեռլինում խոսել է ՀՀ սահմանադրությունից
Դիտել նաև
«Ադրբեջանն ունի օրինական սպասելիքներ Հայաստանից»․ Բայրամով
Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես «հանցագործություն»
«Միրզոյանի հետ հանդիպումը բավականին օգտակար էր»․ Բայրամով
Հայաստանում «ռևանշիստական տրամադրությունները» խոչընդոտում են խաղաղության հաստատմանը. Բայրամով
Բայրամովը մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ:
Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարները քննարկել են համագործակցության ներկայիս վիճակն ու հեռանկարները, այդ թվում՝ տնտեսական և հումանիտար ոլորտներում։ Բայրամովը խոսել է «հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Բաքվի ու Երևանի միջև կարգավորման գործընթացի մասին»։
Ըստ նրա՝ «ՀՀ Սահմանադրությունում տարածքային պահանջներ կան, որոնք խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

