Հայաստանից Ուկրաինայի հարցով համաժողովին կմասնակցի փոխարտգործնախարարը. ԱԳՆ
Հայաստանից Բեռլինում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին կմասնակցի արտաքին գործերի նախարարի տեղակալը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԱԳՆ խոսնակը։
Համաժողովին Վրաստանից կմասնակցեն վարչապետը, ԱԳ նախարարը, իսկ Ադրբեջանից՝ ԱԳ նախարարը։
Հունիսի 11-ից 12-ը Բեռլինում Ուկրաինայի վերականգնման օրակարգով միջազգային համաժողովը կազմակերպում են Գերմանիան և Ուկրաինան: