«Ժամը 15։30-ին եկեք Բաղրամյան պողոտա»․ Բագրատ Սրբազան. Տեսանյութ
Դիտել նաև
Վերաքննիչ դատարանը Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի
Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան
«Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան
Արշակ Սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա ազատության մեջ
Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը. փաստաբան
«Կոչ եմ անում մեր ժողովրդին՝ ժամը 15։30-ին գալ Բաղրամյան պողոտա, յուրաքանչյուրի ներկայությունը կարևոր է, քանի որ ԱԺ-ում ժամը 16։00-ին խորհրդի նիստ է կայանալու, և մենք մեր խնդիրների կատարմանը պետք է անցենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։ Անվստահություն հայտնելու գործընթացին վերաբերող հարցին ի պատասխան՝ շարժման առաջնորդը նշեց. «Իրավական հարցերի և գործընթացի վերաբերյալ հարցրեք պատգամավորներին։ Նախ պետք է անվստահություն հայտնելու մասին նիստը տեղի ունենա, իսկ հաջորդական քայլերն՝ ըստ այդմ։ Սա իմպիչմենտի գործընթացի առաջին քայլն է, իմ՝ որպես վարչապետի թեկնածու առաջադրման մասին դեռ խոսք չկա։ Կարևորը արդյունքի հասնելն է, որն այս մարդու հեռանալն է կամ հեռացնելը»,- ասաց նա։

