Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը․ Բագրատ Սրբազանի կոչը
Դիտել նաև
Վերաքննիչ դատարանը Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի
Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան
«Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան
Արշակ Սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա ազատության մեջ
Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը. փաստաբան
Ապավինած Աստծուն մենք արել ենք այն, ինչ դեռ երեկ անհնար էր թվում․ մեր կյանքի սրբագրման նոր էջը պիտի բացվի։ Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը ժողովրդին ուղղված իր կոչում։
«Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը։ Մեր գործողությունները մտածված են, ընթացքը՝ համբերությամբ։ Միասնական ջանքերով, ձեր իսկ մասնակցությամբ, ապավինած Աստծուն, մենք արել ենք այն, ինչ դեռ երեկ անհնար էր թվում։ Ժամանակն է վճռական գործողությունների։ Պատրա՞ստ ես լինել համառ, և գնալ մինչև հաղթանակ։
Հունիսի 9-ին՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում կասեմ՝ ինչ ենք անելու։ Մեր կյանքի սրբագրման նոր էջը պիտի բացվի, այլընտրանք պարզապես չունենք»,-ասել է նա ։

