ՌԴ-ն ու Թուրքիան կարծում են, որ Իսրայելի հարցով ԱՄՆ որոշումը ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում (Տեսանյութ)
Ռուսաստանն ու Թուրքիան կարծում են, որ ԱՄՆ վարչակազմի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին ռուս-թուրքական ամենաբարձր մակարդակով բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Եվ´ Ռուսաստանը եւ´ Թուրքիան համարում են, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու ԱՄՆ որոշումը չի օգնում Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորմանը, այլ ընդհակառակը, ապակայունացնում է առանց այդ էլ բարդ իրավիճակը», - ասել է նա:
Zham.am