Բավական է՝ քո աթոռը պահելու պատճառով անընդհատ հանձնես, անընդհատ զիջես. Բագրատ Սրբազանը` Փաշինյանին
Այս գործընթացները Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ոչ թե բանակցություններով, այլ թելադրանքներով, պարտադրանքներով ու հրամաններով։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը:
«Հիմա էլ Ալիևի պահանջում է փոխել Սահմանադրությունը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում, խաղաղություն չի լինի։ Արձագանքները հայկական կողմից կլինեն անատամ, հանուն դեմքը փրկելու: Բավական է՝ քո աթոռը պահելու պատճառով անընդհատ հանձնես, անընդհատ զիջես, անընդհատ գտնվես հրամանի ներքո, այն էլ՝ թշնամական կողմից հրամանի ներքո»,-ասաց նա։
Բագրատ Սրբազանը հավելեց, որ ուրիշ ճանապարհ չեն թողել, պետք է իշխանությունները հեռանան: