«Վրաստանը որևէ մեկի վասալը չէ»․ Կալաձե
ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պետք է վերանայել, քանի որ նման ձևով ռազմավարական համագործակցությունն անհնար է: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ ի պատասխան ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլերի հայտարարության, հաղորդում է «Sputnik Ближнее зарубежье»-ն։
«Վրաստանը որևէ մեկի վասալը չէ։ Վրաստանն այն երկիրը չէ, որին ինչ-որ մեկը կարող է օգտագործել սեփական շահի համար, և որը կարող է կրկնել Ուկրաինայի ճակատագիրը։
Մենք պաշտպանում ենք այդ երկրին և ցանկանում ենք պահպանել խաղաղությունը»,- ասել է Կալաձեն։ Ավելի վաղ Միլերը նախազգուշացրել է, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով Վրաստանին սպասվում են «լուրջ քաղաքական հետևանքներ»՝ հնարավոր պատժամիջոցներ, վիզային սահմանափակումներ և ֆինանսական օգնության վերանայում: