Ներկա պահին փրկարար ծառայության ուժերը և միջոցները բավարար են (պաշտոնական)
«Ներկա պահին ՆԳՆ փրկարար ծառայության ուժերը և միջոցները բավարար են»,-Երևան-Սևան ճանապարհին լցակայանի պայթյունի, ապա դրան հետևած հրդեհի մարման աշխատանքների մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա փոխանցմամբ, տեղում իրականացվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ տարաներում առկա վառելիքի մնացորդի այրման եղանակով սպառման, ինչպես նաև հրդեհի տարածումը և հետագա պայթյունը կանխելու համար։