«Պատուհանից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա»․ ԲԿ
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են․ «Մամուլում հրապարակված՝ «Երկրորդ հարկի պատուհանից 8-ամյա երեխա է ընկել. վիճակը ծանր է» վերտառությամբ հրապարակումների հետ կապված հայտնում ենք, որ երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։
Երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում: Վերջին մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա: Ամռան այս օրերին նման դեպքերի թիվը նվազեցնելու համար, հորդորում ենք ծնողներին ուշադրության կենտրոնում պահել փոքրիկներին»: