«Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք»․ Փաստաբան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը քիչ առաջ բավարարեց պաշտպանության կողմի բողոքը եւ Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք»։
Հիշեցնենք, որ Սուքոյանը ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականն է, որը կալանավորվել էր Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի գործով։