Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին
11
Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Պատերազմ Արցախում
Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ...

Ռուսաստանի դուրս գալը Հարավային Կովկասից զգալի սպառնալիքներ կստեղծի. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)

Ռուսաստանն ինքնակամ չի լքի Հարավային Կովկասի տարածաշրջանը, դա իր համար ձեռնտու չէ, քանի որ նման փոփոխությունները զգալի սպառնալիքներ կստեղծեն սեփական սահմանների վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ձյունիկ Աղաջանյանը։

Նա հավելեց, որ այդ պատճառով Հայաստանի իշխանությունները փորձում են խնդրահարույց իրավիճակներ ստեղծել և սլաքները ուղղել Ռուսաստանի վրա՝ արդարացնելու իրենց հետագա գործողությունները։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը հետևողականորեն երկիրը տանում է արևմտյան վեկտորի ճանապարհով՝ փորձելով որոշակի որոշումների մեղքը բարդել ուրիշների վրա, այդ թվում՝ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի։

«Մեր հասարակության մեջ կարծիք կա, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն առանձին հարցեր են, բայց պետք է հասկանալ, որ գործընթացները զուգահեռ են ընթանում, և դրանք թելադրված են արևմտյան բլոկի կողմից, որն ուղղված է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելուն, հզորացնելուն թուրքական գործոնը և նրա ազդեցության ուժեղացումը թուրանյան գործոնի օգնությամբ։ Արևմուտքի թիրախում է նաև Իրանը»,-նշեց Աղաջանյանը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման գործընթացը, որը սկսվել է 2018 թվականին, խորացել է 2021 թվականին և ստացել ակնհայտ հակառուսական դրսեւորումներ։

«Այժմ Ռուսաստանը եկել է վերջնական ըմբռնման այն իրավիճակի մասին, որն առկա է։ Ռուս սահմանապահները օգոստոսին դուրս կբերվեն «Զվարթնոց» օդանավակայանից. դրանից հետո Հայաստան կարող են գալ ուժեր, որոնց մասին տեղեկությունները Հայաստանը չի ցանկանում կիսել Ռուսաստանի հետ։ Սա նշանակում է, որ կարելի է խոսել հակառուսական ուժերի մասին։ Ժամանակի ընթացքում վիճակը լարվում է»,-հավելեց Ձյունիկ Աղաջանյանը։

Նա վստահություն հայտնեց, որ անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը խնդիրներ կստեղծի նաև տնտեսական ոլորտում, ինչը կարող է Հայաստանին սպառնալ տնտեսական կոլապսով։

«2020 թվականի պատերազմից հետո Արևմուտքը Հայաստանին խոստացել է 2,6 միլիարդ եվրո, բայց դեռ չի հատկացրել։ Ինչ-որ բան խոստանալն ու հետագա պահանջներ առաջադրելը Արևմուտքի ոճն է»,-ընդգծեց դեսպանը։

Նա համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանին ձեռնտու է Հայաստանում ուժեղ հասարակություն ունենալը, մինչդեռ Արևմուտքին չի ձեռնտու այն, որ Հայաստանը ունի իր զարգացման ներուժը, քանի որ դա թույլ է տալիս պահպանել իր ազդեցությունը հայկական պետության վրա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>