ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան
Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Պատերազմ Արցախում
Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները

Լատենտ նիկոլականների մասին. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Վիրավորած, իհարկե, չեմ լինի, եթե կրկնեմ բազմիցս հնչեցված միտքը, որ ժողովրդի հիշողությունը կարճ է, շատ քաղաքական գործիչների քաղաքական հիշողությունը՝ ցավոք ևս։ Ու այդ հիշողության կարճ լինելու երևույթներ ենք մշտապես նկատում հանրային դաշտում։ Օրինակ, հիմա, այ էսքանից հետո, որ հարցադրումներ են անում՝ լավ, Փաշինյանը որ գնաց, ո՞վ կգա, ո՞վ կկազմի կառավարություն, ովքե՞ր կլինեն անդամները։ Կարծես սաղ պատասխանները կան, չէ՞։ Հենա Բագրատ սրբազանն ասում է՝ նա, ով ղեկավարեց ժամանակավոր կառավարությունը, այսինքն՝ արդեն ինքը, արտահերթ կամ հերթական ընտրություններին չի մասնակցի։ Իմ հասկանալով անգամ դա հետաքրքիր չէ, բայց չէ, շարունակում են՝ բա էդ դեպքում ովքեր են հետո գալու։ Ժողովուրդ ջան, մի հատ շատ կարևոր բան եմ ուզում հիշեցնել, որ մոռացել եք ոնցոր՝ ինչի՞ համար ենք հավաքվել։ Էդ որ հավաքվել եք առաջին հերթին բերելո՞ւ, թե՞ հանելու համար էր, հլը հիշեք։ Հիմա պետք է նորից ամենքդ ձեր ճաշակը քննարկե՞ք, թե ով է բոյով, ով է կոլոտ, ով է քյաչալ, ով է երկարամազ, ով է ահել կամ ջահե՞լ։ Իսկ եթե ձեր ճաշակով չեք գտնում, կամ գտնում եք, ու դա բացառապես դուք եք, բայց դե դուք էլ անկարող եք, հիմա ի՞նչ՝ Նիկոլը նորմալ է՞, մնա՞։

Ինչ անեմ, էլի հիշեցնե՞մ, թե ով է Նիկոլը, ու առհասարակ ինչի մասին է այս խառնված ներքաղաքական բորշչը։ Ընկել բոյով-կոլոտ եք անում, հին ու նոր եք պարացնում, մոռանալով, որ Նիկոլն էն մարդն է, որ սաղ ինչ ասել է, խաբել է, հակառակն է արել, երկիրը մտցրել է խորը ճգնաժամի մեջ, որ շատ մեծ հարց ա, էտ սիրուններով որ բախտներդ բերի իշխանության լինեք, կարողանալու՞ եք տակից դուրս գաք, թե չէ։

Այ դրա համար եմ ասում, որ ապրում եք դեռ նախկին ժամանակների քաղաքական կուրսով, կարծես մոռացել եք թե ինչեր է ասել ու չարել այս իշխանությունը։ Դե եկեք հիշեցնեմ, սա այն մարդն է, որ կանգնել է Հանրապետության բոլոր քաղաքների ու գյուղերի բեմերում ու հայտարարել՝ Հայաստանում աղքատ մարդ չի լինելու ու խաբել է։ Սա էն մարդն է, որ ասել է՝ ոստիկաններն այսուհետ ժողովրդին չեն ծեծելու, այլ գնալու են սահման ու հիմա սա է, բոլորդ գիտեք, չասեմ։ Սա էն մարդն է, որ ասել է՝ եթե տեսնեմ, որ ժողովուրդն ինձ չի ընդունում, նույն վայրկյանին կգնամ ու դե գիտեք։ Տղերք, սա էն մարդն է, որ ասել է՝ եվրոմիությունից 2,6 միլիարդ եվրո եմ բերելու, էտ ասել ա որ իրան ընտրեն, ընտրել են ու ոչմիբան։ Ասել է հոսանքն ու գազը 20 տոկոսով կէժանացնեմ, հակառակն է արել։ Խոստացել է այլևս պետական պարտքը չավելացնել, կրկնապատկել է, խոստացել է հայրենադարձություն, խաբել է, խոստացել է Արցախի հարցը լուծել, հանձնել է։ Եսիմ, երևի լուծել է Ադրբեջանի համար, լուծել է, բայց մեզ էր է խոսք տալիս, Հայաստանի քաղաքացիներիս, որոշ քաղաքական գործիչ կոչվածներն էլ բավարարվում էին, թե առաջ, թե հետո։ Պատերազմից հետո խոստացել է Շուշին ու Հադրութը հետ բերել, խաբել է, խոստացել է ուսուցիչների աշխատավարձ բարձրարցնել, խաբել է, խոստացել է ժամկետանց վարկերը ջրել, խաբել է, 100-ից ավելի գործարան է խոստացել, խաբել է, մի քանի մակնիշի ավտոմեքենայի արտադրություն է խոստացել, խաբել է, խոստացել է զրո տոկոս գյուղվարկեր, դադարեցրել է, խոստացել է, որ ԽԾԲ համակարգով պաշտոնի չեն նշանակի, սաղ զաթո սարքել է ԽԾԲ։ Խոստացել է Արցախի ինքնորոշումը հասցնել միջազգային ճանաչման, ասեցի՝ հանձնել է։ Խոստացել է, որ պաշտոնյաներն ու նրանց զավակները կգնան բանակ, խաբել է, խոստացել է, որ կոռումպացված ու ենթարկվող դատավոր չի լինելու, խաբել է, խոստացել է բոլոր մարտական դիրքերը կահավորել, հիմա հանում է։ Խոստացել է խաղադրույքները պակասեցնել, խաբել է, խոստացել է հանցագործությունները նվազեցնել, խաբել է, խոստացել է գերիներին հետ բերել, խաբել է, չի էլ խոսում այլևս դրա մասին, խոստացել է գյուղմթերքի արտահանման պրոբլեմները վերացնել, խաբել է, ոռոգման ջուր է խոստացել, խաբել է։ Խոստացել է բանակում մահերը կանխել, ավելացրել է։ Էս մարդը խաղաղություն է խոստացել, բայց բերել է 3 պատերազմ։ Խոստացել է ժողովրդի ձայնը չխեղաթյուրել, խաբել է․ էս սաղ որ կատարվում է, կոչվում է ժողովրդի ձայնի խեղաթյուրում․ ձայն են տվել այլ բանի համար, այլ բան է անում։ Խոստացել է քաղբանտարկյալ չի լինելու, խաբել է, խոստացել է 5 տարի գնաճ չի լինի խաբել է, խոստացել է նոր ատոմակայան, մատներդ եք չէ՞ վերև բարձրացնում, կամ գլուխներդ եք բռնում, խոստացել է որակով ասֆալտ խաբել է, խոստացել է աղետի գոտին վերականգնել, ստեղծել է նոր աղետի գոտիներ և այլն կարծում եմ կասկած չունեք, որ կարող եմ ժամերով թվարկել։

Հիմա փոխարենը սա ամեն օր հիշեցնեք, երեսներին ճպացնեք, ընկել եք, թե բա, հլը մի րոպե՝ բա ո՞վ գա, ի՞նչ թիմ գա, լավ ա, վատ ա։ Լո՞ւրջ։ Ինչ թիմ գա՞։ Դնենք էդ քննարկենք, ջոկենք լավ ա, թե վա՞տ։ Իսկ ո՞վ է, որ Նիկոլի թիմը․ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լա՞վ ա, որը բանակում բան չի փոխել պատերազմից հետո, բայց անընդհատ փոխում է իր շորերի ռազմերները՝ աճման կարգով, տների կոլեկցիա է հավաքում, հարյուր հազար դոլարներ է չգիտես խի նվեր ստանում։ Իսկ ո՞վ է Նիկոլի գենշատաբի պետը՝ մարդ, որը իր հայրենիք հանձնողի աշխատող է դարձել, հանձնելուց հետո, որը լրագրողին ասում է՝ արի իրար հետ գնանք իմ պարտականությունները կատարելու՞։ Սրբազանի կառավարության անդամներն են հետաքրքիր, թե չէ, ի՞նչ, մոռացե՞լ ենք ով է նիկոլի կրթության նախարարը․ մարդ, որի օրոք աշակերտները տարին սկսում են ու ավարտում առանց դասագրքերի։ Ո՞վ է շրջակա միջավայրի նախարարը․ մարդ, որն այդ պաշտոնին է միայն նրա համար, որ Նիկոլը երբ մարտի 1 անելուց հետո փախել էր, նրանց տանն էր պախկվել։ Շրջակա միջավայրի նախարարը չի կարողանում անգամ մի տոպրակի արգելք կազմակերպել։ Ո՞վ է Նիկոլի տարածքային կառավարման նախարարը․ երկրի տարածքները կես է գցում․ ովքե՞ր են Նիկոլի դեսպանները, դեպուտատները և այլն և այլն։ Հիմա, ուզում եք ասել, որ էս պատահական մարդկանց հլը միտներս պահենք, նստենք քննարկենք, թե հլը ասեք, ով կլինի՞, կարող ա ավելի վատ լինի, թե չէ՞։ Ուզում եք ասել սրանք ինչոր պրոֆեսիոնալ են, անհանգստանում եք, որ ով է գալու սրանցից հետո՞։ Լո՞ւրջ։ Անհանգստանում եք, որ կարող է էնպիսի արտգործնախարար լինի, որն Արարատ Միրզոյանից վատն ա՞։ Արարատ Միրզոյանից վատը, մեկ էլ իր տեղակալներն են, անգամ վարչության պետներն են ավելի լավ, ինչի՞ց եք խսում էլի։ Կարող ա Հայաստանում մի էնպիսի էկոնոմիկայի նախարար լինի, որ Պապոյան Գևորգից դիլետանտ ա՞։ Ցույց տվեք էլի տենց մեկին։ Էս սաղ մնան, քանի որ, ձեր համար պարզ չէ, թե ով է լինելու վարչապետը, երբ Բագրատ սրբազանի հայտարարած ժամկետն ավարտվի։ Վահագն Հովակիմյանը շարունակի մնալ ԿԸՀ նախագահ, օ-քեյ ա՞, վստահություն տեղ կա, այ նրան փոխարինողի մասով, վստահ չե՞ք։ Սեդասաֆարյանանմաններն ել լինեն, ոչ ավել, ոչ պակաս ՍԴ դատավոր, քանի որ հլը ինչոր բաներ կա ջոկելու՞։

Կամ որ հաջորդ վարչապետի մասին եք խոսում, կարող ա մեկը գա, որ Նիկոլից ոչ պրոֆեսիոնալ է՞։ Նիկոլը ավելի պրոֆեսիոնալ է՞։ Ո՞ւմից է պրոֆեսիոնալ, ո՞ւմ համար է պրոֆեսիոնալ․ սա էն իշխանությունն է, որին ատամներով պահում են մեր թշնամի պետությունները, ինչոր բան կա՞ դեռ մտածելու, քննարկելու։ Պարզ չէ՞, քանի օր առաջ հանեք, էնքան շուտ թուրքերի հենարանը մեր երկրում կկոտրվի։ Որ ասում են, բա որ պատերազմ լինի, է Նիկոլը որ մնա պատերազմ չի լինի՞, կամ պատերազմ չլինելու պատրվակով սաղ հանձնի Ալիևին, հետո լինի, ավելի լա՞վ է, հենա ինքներդ էլ եք ասում էս ասածներս։

4 տարի տարբեր շարժումներ են ձևավորվում Նիկոլին հեռացնելու պահանջով ու մարդիկ կան դեռ, որ նույն հարցերն են բարձրացնում, քննարկումներ անում, ինչոր համաձայնության չեն գալիս, ու արդյունքում սա մնում է ու հանձնում է էնքան, ինչքան հանձնել էր 2020 թվականին, երբ ձևավորվեց առաջին շարժումը պատերազմից հետո․ հը՞ գոհ եք, էլի՞ մնա, մինչև սաղդ տեղավորվե՞ք։ Հիմա էս թիմի էս թվարկածս որակները դնում եք մի կողմ, ասում եք բա ո՞վ կգա, սա գա, նա չգա, կարող ա էկողը լավը չլինի։ Լավը չլինի, օգնեք, թող լավ անի, ճիշտն անի, կարևորը ազգային մարդ լինի, օգնեք, այ հիմիկվանից հայտարարեք, որ ով էլ լինի, կգնաք, կողքը կլինեք, կօգնեք և այլն․ բա ազգովի էս աղետի մեջ ենք, նստել քննարկում ենք դե՞ռ։ Էլի ասեմ, սրբազաննել է հաճախ ասում, բոլորի նպատակն ու ուժերը պետք է նվիրված լինեն սրանից ազատվելուն, անգամ քպականների, որ ուզում եք իմանաք։ Բագրատ սրբազանի կերպարը, արդեն հերիք ա, սաղին միավորում է, ցանկացած այլ անձի մասին քննարկում ու պառակտում է բերում, թարգեք էլի։

Հետո, երբ այս ամենը ավարտվի, կարելի կլինի անդրադառնալ նրան, թե ով լինի, ով ոչ։ Օրինակ իմ պատկերացումներով, ոչ թե ում ենք ուզում կամ ում չենք ուզում պիտի քննարկվի, այլ՝ ով կարող է, ով չի կարող։ Իմ չափանիշը դա է՝ ցանկացած պաշտոնում, կրթությունից մինչև նախագահ ու վարչապետ իմ չափանիշը դա է՝ ոչ թե ով է, այլ՝ ինչ է կարող կամ չի կարող։ Նույնը Բագրատ սրբազանի դեպքում է՝ կարո՞ղ է, թե՞ չի կարող։ Տեսնում ենք, որ ամենից կարևորը կարողանում է, կարողանում է միավորել, հանդարտեցնել, բարիշացնել։ Նույն հարցը դեռ երկար մնալու է ակտուալ, նրանից հետո էլ։ Ցանկացած ընտրության պարագայում դա պետք է հաշվի առնել՝ ով ինչ է կարող, ինչի է ունակ, ինչ է առաջարկում, բայց դա հետո, հարգելիներս։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, անիմաստ քննարկումները դադարեցրեք։ Կարևորը՝ բոլորի ջանքերը պետք է նվիրվեն ապաշնորհից ազատվելուն։ Ովքեր կգան հետո՝ հետոյից հետո, հարց է․ թող ազգային ուժեր լինեն։ Սրբազանն ազնվորեն, առանց ակնկալիքի, ամենապատասխանատու ժամանակաշրջանում պատրաստ է ստանձնել, այդ թվում՝ բոլորի հետ խորհրդակցելով, անգամ էն անձանց ու ուժերի, որ շատերիս համար անընդունելի են։ Բոլոր կուսակցությունները և անձինք պետք է ուրախ լինեն այս հնարավորության համար, որ բացվում է։ Էս ավարտվի, կլինի ընտրություն, կմասնակցեք, կառաջարկե՞ք, ժողովուրդն էլ իր պատկերացումներին համապատասխան թող ընտրի։ Բա ուրիշ ո՞նց։ Չի լինում այլ կերպ։ Եթե մենք դնենք էլի քննարկենք, թե ում ենք ուզում, ում չենք ուզում, բան չի ստացվի, ու դարձյալ կմնա Նիկոլը։ Դրա համար, ովքեր որ քննարկումը տանում են էդ ուղղությամբ, նրանց ասում եմ՝ դուք լատենտ նիկոլական եք, որովհետև եթե գիտակցված եք այս դիսկուրսը վարում, եթե պետք է մեր ճաշակով չլինի, ավելի լավ է Նիկոլը մնա, ուրեմն հասկացաք, իմ ասածն է՝ լատենտ նիկոլական»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>