Բիրտ ուժ կիրառելով՝ ձերբակալել են տպարանից դուրս եկող և բողոքի ակցիա նախապատրաստող մի շարք քաղաքացիների
Երեկ ուշ երեկոյան՝ ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության շուրջ 30 աշխատակից, բիրտ ուժ կիրառելով, ձերբակալել են տպարանից դուրս եկող և բողոքի ակցիա նախապատրաստող մի շարք քաղաքացիների։
Վերջիններս ապօրինաբար պահվելով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում՝ ժամեր անց ազատ են արձակվել։