Կառավարության հայտարարած սահմանազատման գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը. «Թաթոյան» հիմնադրամ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հրապարակել է Հայաստանի Տավուշի մարզում վերջերս իրականացրած փաստահավաք աշխատանքների զեկույցն անգլերենով։
Հիմնադրամից նշում են՝ փաստերով է հաստատվում, որ կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը։
Զեկույցն ուղարկվելու է միջազգային կազմակերպությունների, որտեղ փաստերով ցույց են տված Տավուշի սահմանային գյուղերում այս գործընթացի հետևանքները, մարդկանց անվտանգության ու իրավունքների համար իրական վտանգները: