«Տնային կալանքը նույնպես ահավոր ծանր ռեժիմ է». Կարեն Վրթանեսյան
Դիտել նաև
Թմրանյութի թեստ հանձնելուց հետո Կարեն Սարուխանյանը որոշել է ինքնաառաջադրվել
Իրանի ԶՈւ-ն հասկացել է այդ սցենարը և ՀՕՊ-երը չի բացահայտել, չի դարձրել թիրախ. Կարեն Հովհաննիսյան
Բուհերին «44-օրյա պատերազմ» է սպասվում․ Կարեն Վրթանեսյան
Կարեն Անդրեասյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ հանդիպելու նպատակահարմարություն չի ունեցել
«Իմ մեդալից չունեք․ կուզե՞ք՝ իմ մեդալն էլ Ձեզ նվիրեմ»․ Կարեն Քոչարյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Արդեն տևական ժամանակ է տնային կալանքի տակ է Վահագն Չախալյանը, է՛լ ավելի երկար ժամանակ տանը կալանավորված է Սամվել Վարդանյանը։ Շատերս ուրախանում ենք, երբ մարդուն բերդում չեն փակում, այլ տանը, բայց իրականում տնային կալանքը նույնպես ահավոր ծանր ռեժիմ է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն (օրինակ՝ բանտում օրական գոնե 1 ժամ զբոսնում ես, իսկ տնից հեռանալ չես կարող)։ Ամենակարևորը՝ տնային կալանքը սովորաբար ուղեկցվում է հաղորդակցման արգելքով։ Մարդը բանտից կարող է նամակ գրել, նամակ ստանալ, հոդվածներ գրել ու հրապարակել, իսկ տնային կալանքի պայմաններում նրան շատ արդյունավետ ձևով զրկում են հանրային հաղորդակցումից»: