Գոհ ենք դատարանի որոշումից. Ռուբեն Մելիքյան
Մեզ համար ռիսկը կար։ Գոհ ենք դատարանի որոշումից, մերժեց հանրային մեղադրողի միջնորդությունը: Այս մասին Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Մեր հիմնական փաստարկն այն էր, որ խափանման միջոց կիրառելու նպատակը երեք ռիսկերից մեկի սահմանափակումն էր՝ հանցանք կատարելը կանխելն էր։ Ես էլ, Բաբայանն էլ փորձել ենք ու փորձելու ենք կարմիր գիծը նախանշել, անգամ դրանից մի քանի մետր այս կողմ բերել, որ խնդիրներ չառաջանան, տեսնում ենք, որ խոշորացույցով վերլուծվում է, հետևություններ են արվում։ Մենք չենք ցանկանում, որ մեր ընկերները նոից հայտնվեն ճաղավանդակի հետևում»,- նշեց նա:
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում: