Սահմանադրության նախագիծն ինձ ուղարկել են, բայց ՔԿՀ-ն ինձ չի տվել, ասել են՝ արգելված է. Ռոբերտ Քոչարյան Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան
«Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան «Սահմանադրական աֆյոռա» Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել Պատերազմ Արցախում
Իսկ Արցախի սրբավայրերի հետ ի՞նչ է լինելու. ուրացման գնով հնարավո՞ր է հասնել ճշմարիտ խաղաղության. Սամվել դպիր Որևէ դատավոր չի մասնակցել նոր Սահմանադրության նախագծի մշակման գործընթացին. հայտարարություն Մոտ մեկ ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել, սա նորմա՞լ է․ Ռոբերտ Քոչարյան Սահմանադրության նախագիծն ինձ ուղարկել են, բայց ՔԿՀ-ն ինձ չի տվել, ասել են՝ արգելված է. Ռոբերտ Քոչարյան «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան Ինձ թվում է իրավապահ համակարգում շնչելուց էլ են վերև զանգում, տեսնեն՝ շնչեն, թե արտաշնչեն․ Բագրատ Միկոյան «Սահմանադրական աֆյոռա» ՔՊ պետից առաջ, նրա փոխվարչապետ Գրիգորյան Մ.-ն մեկնել է իրենց կողմից այդքան չսիրելի Մոսկվա Ահազանգ ունենք, որ խոզերի անկման օջախ կա նաև Արտաշատում, ճշտում ենք. Հայկական խոզաբույծների միության նախագահ Ա՛յ սա արդեն իսկապես լուրջ է. չնայած, որ շնորհանդեսը բավականին ծիծաղելի էր. դուրս էին բերել ցեխի մեջ երկու տրակտոր ու մեկ բուլդոզեր. Արման Աբովյան Կրեմլում չեն վստահում Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Օդի ջերմաստիճանը կնվազի. տեղումներ կլինեն Համատեղ զեկույց՝ Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման խոչընդոտների մասին Աբսուրդ՝ դատարանում․ դատավորը Սոֆյա Հովսեփյանին պարտադրում է ապացուցել, որ ընդդիմությանն է ընտրել Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը․ «Ժողովուրդ» «Հանճարեղ օպերացիա... մի 10 օրվա մեջ մի 400 միլիարդ դրեցին գրպանները» Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Հրապարակ»․ Նախաբանն ալիևյան է, մնացածը՝ նիկոլական Ակնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել. նպատակն է լռեցնել. Սևակ Հակոբյան Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դաս քաղեք Հորմուզի նեղուցից». Թեհրանն այլևս չի ակնարկում, այլ նախազգուշացնում է Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա

Վնասազերծել թշնամուն, պատժել ոճրագործությունը. Զարուհի Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հանուն մարդու իրավունքների և ազգային իղձերի պայքարի անհրաժեշտության:

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Սիրելի հայրենակիցներ,

Կրկին մենք ապրում ենք աննախադեպ պատմական շրջան, որի բացառիկությունը պայմանավորված է մեր ազգային անվտանգության հանդեպ ներքին թշնամու կողմից իրականացվող հայրենիքի հայաթափման ծրագրի լուրջ սպառնալիքով:

Նորանկախ Հայաստանի քառորդդարյա պատմական շրջանի ճգնաժամերը և չհաղթահարված խնդիրների ամբողջ մեղքը մենք թյուրիմացաբար բարդել ենք արտաքին ազդեցության գործոնների վրա` (թշնամական շրջափակում, Արցախի խնդիր, գերտերությունների ճնշում և այլն), որի հետևանքով հանդուրժել ենք մեր երկրում առկա ներքին խորը խնդիրները հանրային կառավարման ոլորտում (անարդար կարգեր, ոչ լեգիտիմ իշխանություն և աղքատ հանրություն):

Կարծում եմ` հազարամյակների պատմության ընթացքում հայ ազգի գրեթե հիմնական խավերը, եթե չառաջնորդվեին պարտավորությունների զարգացած համակարգով` արդարություն, քաղաքական լեգիտիմություն և բարեկեցության ապահովում հասկացություններով, որոնք մարդկային արժանապատվության, բարօրության և երջանկության հասնելու երաշխիքներից են, ապա չէինք կարող կենդանի մնալ որպես ազգ և հասնել մարդկության պատմության ժամանակաից շրջան:

Հինավուրց հայ ազգը անցնելով հազարամյակներ չուներ մարդու իրավունքերի ներկայիս հայեցակարգը, չուներ այնպիսի գործիքներ ինչպիսիք են ժամանակակից մարդու իրավունքների պաշտպանության համար միջազգային և ազգային իրավական նորմերը, սակայն որպես ազգային հասարակություն այն ավելի կարող էր և ունակ էր կազմակերպել հանրային կյանքը ստեղծելով նվազագույն, իսկ երբեմն առավելագույն բարեկեցիկ պայմաններ արժանապատիվ ապրելու և արարելու համար:

Իրավական քաղաքական սկզբունքները, որով ղեկավարվել է հայ ազգը, հիմնվել է համարձակ և արարող միտքի վրա, որը մշտապես պայքարել է ստրակամտության և հալածանքների դեմ:

Ազգային դավաճանության և քաղաքագիտության իմաստության գիտակցության բացակայության պատճառով մենք կորցրեցինք հայոց պետականությունը, որի հետ միասին կորցրեցինք պետության կառավարման արվեստը:

Արդի հայոց պետականությունում և նրանից դուրս ապրող հայոց սփյուռքում իրավաքաղաքական հայացքները մեր պետության, ազգային, հանրային իշխանության, օրենքների, մեր իրավունքների, արդարության և անարդարության, հարստության և աղքատության, բարու և չարի, հանցագործության և պատժի, մասնավոր սեփականության և այլ հարցերի վերաբերյալ մնացել են դուրս հայ ազգի հանրային կյանքի կազմակերպման օրակարգից:

Նորանկախ Հայաստանի հիմնադրման առաջին իսկ օրից մենք չկանխեցինք չարիքի առաջացումը և տարածումը: Ինչի հետևանքով ունեցանք քառորդ դարը բոլորած չարիքի իշխանություն: Չարիքի իշխանությունը չհանդիպեց ազգային համատարած դիմադրության, երբ թալանվում էին ազգային հարստություն հանդիսացող գործարանները և ընդերքը, երբ հանձնվում էր թշնամուն Շահումյանը, Գետաշենը և Արծվաշենը, Թալիշի և Լելե Թեփե բարձրունքները, երբ կասեցվում էր Արցախի ամբողջական ազատագրումը: Չարիքի իշխանության հանրորեն վտանգավոր բազմաթիվ արարքներ, ինչպիսիք են կաշառակերությունը, սպանությունները, գողությունը, վաշխառությունը, զրպարտությունը, կեղծիքը և դավաճանությունը գործելակերպ դարձան նոր անկախ Հայաստանի հանրային իշխանության կառավարման համար, դարձնելով նոր անկախ Հայաստանը` երկիր, որտեղ մարդիկ չունեն խոսքի ու համոզմունքների ազատություն և գտնվում են վախի ու կարիքի մեջ:

Մենք` հայերս, ունենալով մեր ուրույն քաղաքակրթությունը, քառորդդարյա անկախության ընթացքում չինտեգրվեցինք համաշխարհային քաղաքակրթական գործընթացներին, այլ մեկուսանալով համաշխարհային քաղաքակրթությունից, մաշեցինք մեր քաղաքակրթական ժառանգությունը (քանդեցինք Երևանը, ավերեցինք Թամանյանական դիմագիծը, բարձր արվեստը փոխարինեցինք կեղծ վաստակաշատությամբ, իրական մնայուն արժեքները զիջեցինք պահի թվացյալ նյութական արժույթին, միլիոնավոր ժողովրդին դարձրեցինք գաղթական և չքավոր):

Արդի համաշախարհային զարգացած քաղաքակրթությունը, որը առկա է առաջատար պետություններում, հիմնաված է մարդու իրավունքների հարգման և հանրային իշխանությունների տարանջատման, մեկը մյուսի զսպման ու հակակշռման քաղաքական ինստիտուտների վրա: Այս համակագն է, որ կարողացել է այդ պետություններում ապրող ազգերի համար ապահովել արժանապատիվ և բարեկեցիկ կյանք: Ժամանակակից աշխարհում այս համակարգից հրաժարումը նշանակում է երկրի անվտանգության խոցելիությանը նպաստում` ընդուպ մինչև պետության անկում:

Նոր անկախ Հայաստանի ողնաշարը ներքին թշնամուց առաջին հարվածը ստացավ 1994 թվականին, երբ փակվեց ՀՅԴ-ն: Այդ ժամանակվանից սկսեց կյանքի կոչվել ծրագիր` Հայաստանի մեկուսացումը քաղաքակրթությունից և հայկական սփյուռքից: Այդ պահից պաշտոնապես չթույլատրվեց մեր սփյուռքի հայրենակիցներին ունենալ քաղաքական մանդատ նոր անկախ Հայաստանում զբաղվելու քաղաքականությամբ (հիմնավորում էին, որ կուսակցությունների ղեկավարությունը չի կարող կազմված լինել օտարեկրացի սփյուռքահայերից):

Ներքին թշնամին ամբողջությամբ սկսեց վերահսկել լրատվամիջոցների հեռարձակումները և տպագիր մամուլը:
Ներքին թշնամու կողմից այդ տարիներին քաղաքական հաշվեհարդարը մտավ բնականոն ընթացքի մեջ: Այլախոսությունը սկսվեց հետապնդվել:

1994 թվականին փակվեցին ՀՅԴ-ի թերթերը և «Ազատություն» ռադիոկայանը, 1995 թվականին «Գոլոս Արմենիի» թերթը: Եվ իհարկե այս ամենը ուղեկցվում էր բիրտ ուժի կիրառմամբ` ապօրինի ազատազրկումներով և մինչ օրս չբացահայտված սպանություններով:

1995 և 1996 թվականներին թշնամին հարձակում գործեց ընտրական իրավունքի վրա, որը ջախջախեց` ոչնչացրեց ընտրելու և ընտրվելու իրավունքի ազատությունը:

1996 թվականի կեղծված նախագահական ընտրություններից հետո ներքին թշնամին ամրագրեց հանրահայտ «կանոնը»` «եթե անգամ իրենք հավաքած լինեին 100 տոկոսանոց ձայն, միանշանակ է, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու և չեն ընդունել»:

Այս կանոնը ստացավ լայն տարածում մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում` ձևավավորելով քրեա-օլիգարխիկ ապազգային ավտորիտար քաղաքական համակարգ, որի հեղինակները փափագում են շահագործել այն մինչև իրենց կյանքի ավարտը:

Այս կանոնի համահեղինակը և կյանքի կոչողներից մեկը` Սերժ Սարգսյանը, շարունակում է իրագործել ոճրագործ ծրագիրը, ցանկանալով հասցնել այն ավարտին` վերջնականապես հայաթափել Հայաստանը:

Մենք` հայերս, շարունակում ենք հանդուրժել այս ոճրագործներին, նրանց կողմից ստեղծված չարիքի իշխանությունը, որը Հայաստանից արտաքսեց 1,5 միլիոն մարդ: Թույլ չտվեց Հայաստանում ծնվեն միլիոնավոր հայ մանուկներ:

Միլիոնավոր մարդկանց հասցրեց աղքատության: Այս ամենի հետ մեկտեղ ծաղրելով աղքատությունը:
Քաղաքակիրթ աշխարհը այսօր տոնում է համամարդկային կանոնի` Մարդու իրավունքների համնընդհանուր հռչակագրի ընդունման օրը, որը ամրագրել է հետևյալը.

«Յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք, այդ իրավունքը ներառում է իր համոզմունքներին հավատարիմ մնալու ազատությունը և ցանկացած միջոցներով ու պետական սահմաններից անկախ իրազեկում և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այնպիսի կենսամակարդակի, ներառյալ սնունդը, հագուստը, բնակարանը, բժշկական խնամքը և սոցիալական անհրաժեշտ սպասարկումը, որն անհրաժեշտ է իր և իր ընտանիքի առողջությունն ու բարեկեցությունը պահպանելու համար, և գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ ապրուստի միջոցներից զրկվելու դեպքում` ապահովելու իրավունք:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով մասնակցելու իր երկրի կառավարմանը:

Յուրաքանչյուր ոք իր երկրում ունի պետական ծառայության մտնելու հավասար հնարավորության իրավունք:

Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը: Այդ կամքն իր արտահայտությունը պիտի գտնի պարբերական և չկեղծված ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի պայմաններում, փակ քվեարկության և կամ քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ձևերի միջոցով» և այլն:

Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող ՀՀԿ-ն ու նրան դաշնակցող ՀՅԴ վերից վար ոտնահարել են Մարդու իրավունքների համնընդհանուր հռչակագիրը:

Այսօր մեր ազգի համար դեպի մեր ուրույն քաղաքակրթության վերադարձ տանող մի կարևոր տոն ևս է` Արցախի անկախության հանրաքվեն է: Այսօր մեր ազգային ազատագրական պայքարի բեկումնային օրերից է: Մենք համայն աշխարհին հայտարարել ենք, որ այլևս միայն ազատագրելու ենք մեր հայրենիքը, վերադառնալու ենք մեր հայրենի սուրբ հողը` նրանից այլևս չբաժանվելու պայմանով:

Հայ ազգի ըմբոստ զավակներ,

Օրհասական է և կարևոր չհանդուրժել բարբարոսական, մարդկային խիղճը վրդովող գործողությունների միջոցով մարդու իրավունքների ոտնահարումն ու արհամարհումը:

Համասփյուռ հայություն,

Հաշվի առնելով, որ Հայսատանում հիմնականում ի դեմս Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ՀՅԴ-ի գործում է հակամարդկային, ապազգային թշնամական ռեժիմ,

Հաշվի առնելով, որ ռեժիմը ցանկանում է առանց որևէ կաշկանդվածության ավարտին հասցնել ոճրագործ ծրագիրը` օրհասական է և պահանջված քո ինքնակազմակերպվումը և ինքնաազատագրվումը:

Գիտակցելով, որ միայն մեծ համահայկական ընդվզման միջոցով է հնարավոր հասնել մեր իրավունքների և ազատությունների ճանաչմանը և հարգմանը,

Գիտակցելով, որ այս պահին մեր հիմնական և ամենավտանգավոր թշնամին քառորդ դարը բոլորած չարիքի իշխանությունն է` ի դեմս նրա ակունքներում կանգնած և ներկայումս գործող Սերժ Սարգսյանի և նրան սպասարկող բորենի կառույցների:

Պարտավոր ենք,

Չհանդուրժել, ընդվզել և տապալել թշնամուն:

Պարտավոր ենք դուրս գալ փողոցներ` միաժամանակ իրականացնել համատարած ընդվզում Հայաստանի բոլոր քաղաքներում ու գյուղերում և Հայաստանից դուրս մեր սփյուռքի հայաշատ բնակավայրերում:

Առաջնորդվելով գիտակցված ընտրությամբ`
վնասազերծել թշնամուն, պատժել ոճրագործությունը և վերականգնել մեր իրավունքները»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>