Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի ուղղությամբ․ կան զոհեր
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Հալեպի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով 17 զոհի մասին։
Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ հակառակորդը հարձակումն իրականացրել է հարավ-արևելքից՝ տեղական ժամանակով 00:20-ի սահմաններում:
Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվել է կառավարական ուժերի և շիա կազմավորումների 17 մարտիկ: Եվս 15 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։