Առաջիկա օրերին կհայտարարենք մեր մեծ հանրահավաքի մասին. Բագրատ Սրբազան
«Առաջիկա օրերին շարունակելու ենք պայքարի այս մարտավարությունը։ Հավանաբար դեռ մի երկու քաղաք էլ կգնանք, իսկ մնացած գործողությունները կլինեն Երևանում»,- Գյումրու թատերական հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին ասաց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը հորդորեց, որ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ևս շարունակի խաղաղ անհնազանդության, իրազեկման գործողություններ։
«Առաջիկա օրերին կհայտարարենք մեր մեծ հանրահավաքի մասին, որը հավանաբար կլինի նաև ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը մեր երկրում»,- ասաց Սրբազան հայրը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Աղբյուր` Panorama.am