Բագրատ Սրբազանը պայքարում է Հայաստանի փրկության, գոյության համար. Գագիկ Համբարյան
«Ես հավատում եմ մեր Սրբազան պայքարին, քանի որ սա մեր վերջին շանսն է լինելու»,- Գյումրու թատերական հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին ասաց քաղաքագետ գագիկ Համբարյանը։
Նա նշեց, որ իշխանության համար պայքար չի գնում. «Բագրատ Սրբազանը պայքարում է Հայաստանի փրկության, գոյության համար։ Ինձ թվում է՝ երեքուկես տարին բավարար է հասարակությունը հասկանա, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ապիկար թիմը չեն կարող հավասարը հավասարին բանակցել Ադրբեջանի հետ և բերել արժանապատիվ խաղաղություն։
Այս ընթացքում մեր հասարակությունը տեսավ, որ Նիկոլ փաշինյանը բացի կորուստներից, խայտառակություններից, նվաստացումից ուրիշ ոչինչ չի տվել հայ ժողովրդին ու Հայաստանին»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Աղբյուր` Panorama.am