Երբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե Հակոբյան
Դիտել նաև
«Էդ ո՞ր մեկդ սլիվ չեք անում»․ Սևակ Հակոբյան
Հաջորդ ընտրություններում իշխանության ցուցակը գլխավորելու է Աննա Հակոբյանը
Փողոցային մտածողություն ունեցողը չի կարող բանակցություններ վարել իմ ու իմ Հայրենիքի հարցով… Մերը սա չէ ու չի լինելու․ Մետաքսե Հակոբյան
Գերիների հարազատներից խաբար կա՞, ու՞ր են, ասելու բան չունե՞ն. Սևակ Հակոբյան
Շարունակիր պինդ գրկած պահել հին մասնագիտությունն ու նորանոր պոզաներ ընդունել․ Ռուբեն Հակոբյանը՝ Սիմոնյանին
Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․
«Այս անվերջանալի դժնդակ օրերում, երբ անհայրենիք ու հայատյաց մի խմբակ մեզ հաջողեց զրկել Հայրենիքից, բազում հարազատներից ու ընկերներից, երբ մենք դադարեցինք ապրել ու արարել ու կյանքը վերածվեց անդադար պայքարի, մի հույսի շող մնաց՝ արժանապատիվ Հայի տեսակը, որոնցով շրջապատված եմ։ Սիրելի’, հարազա’տ իմ հայրենակիցներ, Աստված ինձ օրհնել է ձեզնով։ Ծննդյանս ողջ օրը մաղթանքների տարափ էր, իսկ գլխավոր մաղթանքը՝ ունենալ Հայրենիք, վերադառնալ Արցախ։
Շնորհակալ եմ, որ դուք կաք, որ մենք կողք կողքի ենք, որ մենք պիտի’ հաջողենք, որ մենք պիտի’ Հայրենիք ունենանք, որ ՊԻՏԻ’ ԱՐՑԱԽ ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ։. ՀԱՅ, ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅՐԵՆԻՔ Ու ԱՍՏՎԱԾ…