ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Պատերազմ Արցախում
Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան

Ի՞նչ աջակցություն կցուցաբերեն Թուրքիան ու Ադրբեջանը Փաշինյանին. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Օրինակ Հայաստանում որևէ անգամ չեմ տեսել, որ հանրային հետաքրքրություն առաջանա Ադրբեջանում ընդդիմության գործունեության վերաբերյալ, ակցիաների վարեբերյալ, ընտրություններում ընդդիմության մասնակցության վերաբերյալ և ընդհանրապես՝ ներքին քաղաքական կյանքի վերաբերյալ։ Ընդամենը վերջերս Թուրքիայում տեղի ունեցան ընտրություններ տեղական մակարդակով, որտեղ խոշոր կենտրոններում հաղթեց ընդդիմությունը, նախորդ տարի տեղի ունեցավ նախագահական ընտրություն։ Մեզ մոտ զուտ մասնագիտական շրջանակներն էին հետաքրքրված․ իսկ խոշոր հաշվով մեկ էր` ով կհաղթի։ Որովհետև մենք գիտեինք, որ Ադրբեջանում ով էլ հաղթի, Թուրքիայում ով էլ հաղթի, մեր նկատմամբ պետական քաղաքականությունը եթե չկոշտանա ավելի, ապա չի էլ նվազելու։ Մեզ համար մեկ է` ով կընտրվի այդ երկրներում։

Իսկ ո՞րն է պատճառը, որ Հայաստանում ընդդիմադիր շարժում է ու իրար են խառնվել Նիկոլ Փաշինյանենց հետ հավասար՝ Ադրբեջանն ու Թուրքիան, անգամ նախագահի մակարդակով։ Մեր ուղիղները դնում են, մեր վիդեոները թարգմանաբար ներկայացնում են, ամեն օր իրենց հեռուստաալիքներով լուսաբանում են։ Ինչո՞ւ։ Որովհետև եթե Թուրքիայում ու Ադրբեջանում իշխանության փոփոխությունը մեզ համար ոչինչ չի նշանակում, Հայաստանում իշխանափոխությունը և հենց այսօրվա՝ գործող իշխանության հեռացումը նշանակում է, որ իրենք զրկվում են Հայաստանում իրենց ունեցած հենարանից։ Ոչ մեկ չի մտածում, որ Թուրքիայում ու Ադրբեջանում իշխանության կգա հայամետ ուժ, բայց համարյա սաղ հասկանում են, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո իշխանությունից կհեռանա թրքամետ ուժը և, ամենայն հավանականությամբ, կգա ազգային ուժերից կազմված իշխանություն։ Այ դրա համար են թուրքերը իրարով անցել։

Ընդամենը վերջերս էր, որ ԱՄՆ-ում թուրքերը ակցիա էին անում ու վանկարկում Նիկոլի անունը ի աջակցություն։ Ադրբեջանում չկա քեֆ ու հարսանիք, որտեղ Նիկոլի մասին երգ չերգեն։ Ինչպես մենք ենք մեր քեֆերին հայրենասիրական երգեր երգում, էնպես էլ նրանք, ու եթե մեր հայրենասիրական երգերը Դաշնակ Դրո, Անդրանիկ, Պետո, Թաթուլ են, նրանց մոտ էս մի քանի տարի ա՝ մե’կ Ալիևն է, մե’կ` Նիկոլը։ Մեր ուղիղ եթերների տակ ադրբեջանցիները մտնում ու գովերգում են Նիկոլ Փաշինյանին։ ՔՊ-ին չէ, այլ էդ մեկ մարդուն, որովհետև էսօր իշխանությունը էդ մի մարդն է։ Բայց սա ժողովուրդ ջան, հայ ժողովրդի թշնամու՝ Նիկոլ Փաշինյանին ցուցաբերած աջակցության զուտ հանրային ձևն է։ Կա նաև պետական մակարդակ։ Թուրքիայի ներկա և նախկին պշտոնյաներն ամեն օր աջակցության խոսք են ասում Նիկոլ Փաշինյանին։ Թուրքական մամուլում արդեն քննարկում են, որ Փաշինյանին պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը, թուրքական զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը։ Բայց կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե այս պահին է՞լ են պաշտպանում. չէ՞ որ, եթե դրա մասին խոսում են մամուլը, իրենց լրագրողները, մատնանշում, որ շատ կարևոր է, որ Հայաստանում իշխանություն չփոխվի, ոuրեմն դա շատ ավելի շատ հասկանում են իրենց հատուկ ծառայությունները, իսկ գուցե նրանք շատ աvելի գործնական աջակցություն են ցուցաբերում, որից մենք խաբար չենք։ Փաշինյանի թիկնազորը անընդհատ մեծանում է, ուղեկցող մեքենաները շատանում են, դիպուկահարները շատանում են․ կարող ա՞ հենց թուրքական էլիտար զորքերի կամ գուցե փողի հաշվին է այդ ամենը, մենք ի՞նչ իմանանք։ ՔՊ-ականները, սորոսականները տարածում են, թե այս օրերին Ռուսաստանից ինչ-որ քրեական դեմքեր են գալիս և այլն։ ԱԱԾ-ն ասում է՝ չկա տենց բան։ Այսինքն՝ ստեր են տարածում։ Բայց թող ԱԱԾ-ն նաև ասի՝ իսկ ճի՞շտ է ինֆորմացիան, որ այս պահին թուրքական անվտանգային համակարգերն են պահում Փաշինյանի անվտանգությունը։

Թուրք գործիչը հեռուստաեթերում ասում է՝ էն օրը, որ իբր վատ եղանակի պատճառով Նիկոլի ուղղաթիռը վայրէջք էր կատարել, գիտե՞ք ինչքան էինք անհանգստացած։ Որ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ինքնաթիռները վայր ընկնեն՝ ամբողջ կառավարությամբ, հայ ժողովուրդը քեֆ կանի․ Հայաստանի վարչապետը վատ եղանակին ուղղաթիռ է նստում, թուրքերը պարզվում է, շունչները պահում են, աղոթում որ հանկարծ մի բան չլինի հետը։ Որովհետև Հաաստանում թուրքերի համար ոսկե ժամանակներ են, հնարավոր է էլ կյանքներում սենց բախտի չարժանանան։

Բանը հասել է այնտեղ, որ մի քանի օր առաջ Երևանում թուրքական կուսակցություն էին բացում ու խոչընդոտողներին ոստիկանությունը բերման ենթարկեց։ Հիմա ասեք` ինչ մտածենք։ Միայն 2022 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն է փոխանցվել 66 հանձնարարություն կամ իրավական օգնության հարցում: Ի՞նչ գիտեք` ինչ հանձնարարություններ են։ Որ վաղը հենց թուրքի անուն ազգանունով իշխանություն լինի, վախենամ էս ազգը էլ ծանր չտանի, որովհետև իմունիտետ է ձեռք բերել էս 6 տարում․ նրանց սաղ բարքերը արտահայտված են էսօր Հայաստանում, նրանց թեզերն են՝ Արցախն Ադրբեջան է, հայը թույլ է, ցեղասպանությունը քննարկման ենթակա է, ու վաբշե Սփյուռքի գործն է, Նեմեսիսի հուշարձանը սադրանք է, Տավուշի կեսը Ադրբեջանն է, Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձwրինն էլ վրադիր։

Թուրք դիվանագետը եթերում շնորհակալություն է հայտնում Փաշինյանին ու ասում է՝ նա չի ցանկանում խնդիրները թողնել ապագա սերունդներին և ուզում է բոլոր կնճռոտ հարցերը լուծել ու գնալ խաղաղության, մոռանալ պահանջատիրության մասին։ Ու կոչ է անում հայ ժողովրդին համախմբվել Փաշինյանի շուրջ։ Հասա՛նք, ժողովուրդ, թուրքերը մեզ կոչ են անում աջակցել, մեր ոչ բարով իշխանությանը, որն իրենց սրտով է, բեսամթ։ Հիշում եմ, քոչարյանական ժամանակները, թուրքական թե’ փորձագիտական, թե’ քաղաքական դեմքերը մեր իշխանություններին անվանում էին տեռորիստ, օկուպանտ, ագրեսոր, վտանգ իրենց անվտանգությանը։ Հպարտություն էինք ապրում տենց բան էին ասում, հիշում էինք Վազգեն սպարապետի խոսքը, որ իրեն ավելի հոգեհարազատ է ագրեսոր որակումը, քան մազապուրծը։ Դե հիմա, գերեզմանում օրը մի քանի կրուգ ֆռում է խեղճը, երբ բիոլոգիական եղբայրն Փաշինյանի թեզերն է իր բերնով տարածում, թե սաղ` տանք, խաղաղություն կլինի։

Թուրքիայի նախագահը դիմում է հրապարակավ Փաշինյանին ու ասում խաղաղություն ես ուզում, մերժիր երրորդ երկրներին ու Սփյուռքին, արի ուղիղ խոսենք։

Ադրբեջանի խորհրդարանում ամեն օր քննարկում են Հայաստանում իրավիճակը ու էլի մեղադրում են մեր ընդդիմությանը, եկեղեցուն ու Սփյուռքին, ասում են՝ Նիկոլի հետ խնդիր չունենք, նա ճիշտ է վերլուծում իրավիճակը։ Այսինքն, մեր Նիկոլին բան չասեք, սաղ ճիշտ ա անում։ Ադրբեջանի ԱԺ նախագահը հանդիպում է Ալեն Սիմոնյանին, հետո իր երկրի խորհրդարան է գնում հայտարարում, որ պետք է տարբեր լեզուներով ադրբեջանցի պատգամավորները քարոզեն ընդդեմ հայկական Սփյուռքի։ Ադրբեջանում կոչ են անում զորք ուղարկել Հայաստան՝ Փաշինյանին պաշտպանելու։ Նույն թուրքական առաջարկների նմանությամբ։ Մեր սոցցանցերում, տեսանյութերի տակ ֆեյքերի քոմենթները, որ ասում ենք նիկոլական ֆեյքեր, կարող ա՞ նաև ադրբեջանցիներ են՝ վատ հայերեն գրողներ են հիմնականում։

Քանի Հայաստանի իշխանության ոտքի տակ աթոռը երերում է, այնքան մեծանում են ադրբեջանական պահանջները։ Ասում են՝ ուզո՞ւմ եք խաղաղություն, խնդիր չկա։ Կիրանցից հետո անկլավներ կտաք, այսինչ մարզերից տարածքներ կտաք, կարդացինք, որ արդեն Գեղարքունիքում են ադրբեջանցի չափագրողներ հայտնվել։ Էդ տարածքները վերցնում են, զորքերը ավելի մոտեցնում, որ մեր տարածքից մեզ վերահսկեն ու հարձակվեն մեզ վրա։ Նիկոլ ջան, քանի դու ես տեղ, հլը միջանցք տուր, Ադրբեջանցիներին տար վերաբենակցրու, կակ ռազ քեզ էլ կընտրեն․ հիմա նոր պահանջ է ավելանում այսպես կոչված խաղաղության պայմանագրի համար՝ Խոջալուում Ադրբեջանի իշխանության սադրանքը իր ժողովրդի նկատմամբ ճնաչի որպես հայերի կողմից գործած ցեղասպանություն։ Ալիևի ելույթից մի քանի օր անցել է, արձագանք լսել ե՞ք։ Չէ, Նիկոլն ասում է փոխադարձ ընկալում ունենք Ադրբեջանի հետ։ Իսկ ի՞նչ գիտեք, որ չի համաձայնել պահանջներին։

Նիկոլը, իր թիմը, Ադրբեջանը, մեկ էլ Թուրքիան պատերազմով վախեցնում են․ ասում են այ եթե իշխանություն փոխվեց, կլինի պատերազմ․ վախեցնում են, որ երկարի Հայաստանում հաստատված թուրքական սրտի իշխանությունը։ Նրանք վախենում են, որովհետև նոր իշխանության հաստատմամբ իրենց լծակը Հայաստանի վրա կկորցնեն, գուցե դարերով։ Էդ պատերազմ լինելը ընդամենը վախեցնելու համար է։ Նրանք սահմանին ուժեղ չեն մեզնից, այլ ուժեղ են, որովհետև մեր երկրի ներսում հենման կետ ունեն։ Դուք ուշադիր կարդացեք, լսեք ու կտեսնեք, որ ադրբեջանցիներն ու ՔՊ-ականները լրիվ նույն բաներն են ասում, լրիվ նույն թեզերն են ու տպավորություն է՝ նույն տեղից են կառավարվում։

Կարճ ասած՝ պատերազմի դաշտում մեր պարտությունը բացատրում են նրանով, որ կռվում էինք ոչ միայն ադրբեջանցիների, այլ թուրքական հզոր բանակի դեմ։ Հարցն այն է, որ այսօրվա ներքաղաքական պայքարում էլ է այդպես, պայքարում եք ոչ միայն Հայաստանի, այլև նրա աջակից Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների դեմ։ Թշնամին ներսից է։ Թշնամին սահմանին ուժեղ չէ, թշնամին ուժեղ է այնքանով, որ իր սրտի իշխանությունն է հիմա, ինչ անում է, նրանք միայն ողջունում են։ Հետևաբար, ստացվում է՝ հանենք սրան, և թշնամին սահմանին ուժեղ չի լինի. հետևաբար` պատերազմ էլ չի լինի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>