ԱԳՆ շենքի մոտից բերման են ենթարկվել հոգևորականներ և լրագրողներ
ԱԳՆ շենքի մոտից ոստիկանություն է բերման ենթարկվել ակցիայի 16 մասնակից: Նրանց թվում են նաև հոգևորականներ և լրագրողներ։ Բոլոր քաղաքացիներին ցուցաբերվում են անվճար փաստաբանական ծառայություններ:
Նշենք, որ բերետավորները ոտքերով հարվածներ են հասցրել նաև Բագրատ սրբազանին: Բախման հետևանքով քաղաքացիներից մեկն ուշագնաց եղավ:
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները հավաքվել էին նախարարության շենքի մոտ և հանդիպում էին պահանջում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, ով այդպես էլ դուրս չեկավ շենքից: