Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան
10
Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Պատերազմ Արցախում
Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Վանդալիզմ Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում Լավրովի կոշտ ակնարկը՝ Փաշինյանին․ Լավրովը հիշեցրեց՝ ինչպես է Փաշինյանը մտել է մեծ քաղաքականություն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Նա կմնա «Ինտերում», և դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը. հայը, ով սլանում է գնացքի պես, իսկապես այլ հարթության մեջ է. «Ինտերի» տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ «Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը Փաշինյա՞նն է մնալու, դե ուրեմն ավելի շատ կտուգանվեք. Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է նոր տեսախցիկ․ կգործարկվի հունիսի 15-ից «Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը. «Հայաքվե» «Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել

Ի՞նչ եզրահանգման են եկել Հայ դատի գրասենյակները՝ խորհրդաժողովի արդյունքում

Հ․ Յ․ Դաշնակցության Բյուրոյի հրավերով, մայիսի 25-28-ը Հայաստանում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողով՝ շուրջ քսան երկրներից ժամանած ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուների մասնակցությամբ։

Խորհրդաժողովը լսեց ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի աշխատանքների ամփոփումները նախորդ՝ 2021թ․ դեկտեմբերի խորհրդաժողովից առ այսօր, քննարկեց Արցախի հայաթափումից ու դրանով պայմանավորված զարգացումների վերաբերյալ տարբեր զեկույցներ, կատարեց գործունեության հիմնական ուղղությունների և քաղաքական առաջնահերթությունների մարտավարական բնույթի փոփոխություններ՝ առաջիկա գործունեության համար։Խորհրդաժողովն արժևորեց պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների համար մի շարք երկրներում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի կողմից սկսված՝ պատժամիջոցների կիրառմանն ուղղված աշխատանքները և ընդունեց որոշում՝ այն շարունակելու նոր թափով ու աշխարհագրական առավել լայն ընդգրկմամբ։

Խորհրդաժողովը քննարկեց այն հիմնական ուղղություններն ու հնարավոր քայլերը, որոնք, հավանաբար, ձեռք կառնի Ադրբեջանն՝ իր միջազգային հեղինակության բարձրացման և պատերազմական հանցագործի պիտակից խուսափելու համար։ Անդրադառնալով այս հարցին՝ խորհրդաժողովն ընդունեց համապատասխան որոշումներ։

Առհասարակ, շարունակվելու են ադրբեջանական հանցագործությունների միջազգային հանրահռչակումն ու դրանց վերաբերյալ քաղաքական, հասարակական ու իրավապաշտպան շրջանակների իրազեկվածության բարձրացման աշխատանքները։ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ամենօրյա ռեժիմով հետապնդելու են Բաքվում պահվող հայ գերիների՝ այդ թվում Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության տունդարձի խնդիրը։ Խորհրդաժողովի մասնակիցները, հաշվի առնելով նաև իրենց աշխատանքի արդյունքում ստացած տեղեկությունները, մեկ անգամ ևս արձանագրեցին՝ լուծված չէ Ղարաբաղյան հակամարտությունը։ Ուստի, Հայ դատի ցանցը շարունակելու է հակամարտության և դրա առավել ծանրացած և խորացած հանգամանքների միջազգային հանրահռչակումը՝ առաջնահերթություն համարելով Արցախի ժողովրդի հավաքական ու միջազգային ամբողջական երաշխավորությամբ վերադարձի իրավունքի իրացումը։

Խորհրդաժողովում քննարկվեցին նաև Արցախի հոգևոր և նյութական մշակութային ժառանգության պահպանման խնդիրները։ Դրան ուղղված որոշակի գործողությունների վերաբերյալ ընդունվել են որոշումներ, որոնք ենթադրում են համագործակցություն ինչպես հայկական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների հետ։ Հատուկ քննարկման են արժանացել Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը և այդ քաղաքականության բացասական հետևանքնրին դիմագրավելու հնարավորությունները, ինչպես նաև «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման արտաքին ճակատում լուսաբանելու քայլերը։ Խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են նաև տեղերում Հայ դատի հանձնախմբերի կարողականությունների զարգացմանը, համայնքային կապերի ամրապնդմանն ու երիտասարդության ներգրավմանը վերաբերող հարցեր։

Խորհրդաժողովը, մայիսի 28-ի ուշ երեկոյան իր աշխատանքներն ավարտեց Ամենայն հայոց կաթողիկոս, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ի հետ հանդիպմամբ ու Նորին Սրբության օրհնությամբ։ Մայիսի 29-ին գումարվեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհրդի նիստը, որը ճշտեց խորհրդաժողովի որոշումների իրագործմանն ուղղված աշխատանքային ծրագիրը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>