Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին
11
Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Պատերազմ Արցախում
Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ...

Դու գիտես, որ վիճակդ լավ չէ, գիտես, թե ինչու լավ չէ և գիտես, որ այլևս լավ չի լինի. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Որքա՜ն երանությամբ է մարդամեկը հիշում 2018 թվականը, երբ մի երկու անգամ հեծանվով ման էր գալիս։ Իհարկե՝ առանց թիկնապահների չէր, բայց դե այդ ժամանակ այլ էր հանրային վերաբերմունքը։ Հանուն արդարության ասենք, որ դեռ չէր հասցրել փող աշխատել, բյուջեի թալանի ձևերը թիմը չգիտեր, ատկատների տեղերը լավ չգիտեր, պարգևավճարներ չէր բաժանում։ Դեռ պրավալ չէր տվել բանակցությունները, դեռ Արցախը չէր հանձնել․․․ Հանգիստ էր, հարգանք էր վայելում։ Ինչքա՞ն երանի կտա Նիկոլը, որ մի անգամ էլ քշի էդ հեծանիվը։ Ընդամենը 2 տարում կարողացավ էն կարգի տապալել, որ էդ հեծանիվը փոխարինեց թիկնապահական գնդով, ամենագնացների շարասյունով։ Երեկ լրագրողները հարցնում են՝ ինչո՞ւ ես էդքան թիկնազորով ման գալիս, ասում է՝ օրենքով իրավունք չունեմ հրաժարվել, օրենքն էլ հեղափոխությւոնից առաջ է ընդունվել։ Իբր ի՞նչ․ ԱԺ ամեն նիստում մինչև 40 օրենք եք փոխում, փոխեք նաև էդ օրենքը, եթե թիկնապահ չես ուզում։ Բացի էդ օրենքում գրած է, ինչպես դու ես ասում, որ պետք է քեզ պաշտպանի ՊՊԾ-ն, ոչ թե 20 հազար ոստիկան։ Էդ օրենքը եղել ա միշտ, բայց Հայաստանի ոչ մի նախագահ, ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ Քոչարանը, ո՛չ Սերժը բոլորը միասին վերցրած՝ էդքան ախռանայով ման չեն եկել երբևէ։ Էլ չենք ասոում՝ տան անդամները, երեխաները, կանայք, էդպես շարասյուներով ու ախռանաներով սրճարան չէին գնում։

Պատճառը մեկ բան է՝ վախը։ Ի՞նչ պայմաններում այսօր անցկացվեց կառավարության նիստը։ Ոստիկանության բոլոր զորքերից մարդիկ կային, բոլոր տեսակի ոստիկանական համազգեստով ու գլխարկներով ու զենքով, հատուկ միջոցներով։ Ասում են` մենք մեր ծառայությունն ենք անում։ Լավ, անում ես, բայց դու քեզ որպես ոստիկան, վատ չե՞ս զգում քո արած ծառայությունից։ Հլը պատկերացրեք հանդիպման են գնում Նիկոլը, Պուտինը, Ալիևը, երեքն էլ բնականաբար ունեն թիկնազոր։ Պուտինի թիկնապահը բնականաբար, իրեն լավ կզգա, պաշտպանում է մի ղեկավարի, որը երկու տարում 20 հատ Հայաստանի չափ տարածք ա մեծացրել։ Ալիևի թիկնապահն անգամ իրեն լավ կզգա, որովհետև Նիկոլի շնորհիվ տարածք է մեծացրել, պատկերացնում ե՞ք Նիկոլին պաշտպանող ախռանիկի ապրումները։ Թիկնապահներ, ոստիկաններ ու անգամ իշխանության բանդաներ, էն որ ծառայություն եք մատուցում դուք վատ չե՞ք զգում, թե ում համար եք ձեզ կոտորում, ում իշխանության համար։

Սարդարապատում մի քանի օր առաջ կանգնած էին ոստիկանության գեներալներ, բանակի զինվորականներ, գեներալներ, բազմաթիվ մեդալներ շարած դոշներին, էդ մեդալներից ամեն մեկը մի հերոսության համար է եղել, մեկը եղել է Բերձոր զատագրելու համար, մեկը եղել է Շուշի ազատագրելու համար, զինվորների կյանքը փրկելու համար և այլն։ Բա էդքան ծառայություն մատուցես, մեդալ ստանաս, սա գա, էդ քո սաղ ծառայությունը հանձնի հողին, էն նախագահը, որի օրոք էդ հաղթանակները կերտել ես, նրա դրած ծաղկեպսակը հանի հուշահամալիրից, իրենը դնի, դու էլ հպարտ կանգնես իրենից մեդալ ստանա՞ս։ Ո՞նց կարող է գեներալը մեդալ ստանա հա՛մ Շուշիի ազատագրման համար, հա՛մ էլ Շուշին հանձնողից։

Ուզում եմ ամեն մեկդ մտածեք ձեզ համար, ասեք դուք ինքներդ արժանի՞ եք էդպիսի ղեկավարության։ Խոսքս բոլորի մասին է, ոչ միայն ուսադիր կրողների։ Հայաստանի սահմանամերձ գյուղում էս պահին կարտոշկա ցանող ձյաձ Վաչո, դու քեզ լա՞վ ես զգում, որ քո երկրի ղեկավարը քո գյուղ գալու համար 3500 հատ ոստիկան է հանում ոտքի, դիպուկահարներ և այլն։ Քեզ համար աբիդնի չէ՞, որ քո երկրի ղեկավարը վախենում է մի տեղ գնալ։ Քեզ համար ամոթ չէ՞, որ իր անվտանգությունը պահում են հազարավոր ոստիկաններ, իսկ դու, որ սահմանի բերան ապրում ես, քո անվտանգությունը պահում են ծառերը։

Էս ա քո ղեկավարը, որի համար ես ամաչում եմ, որովհետև անկախ իմ կամքից, իմ երկիրն է ներկայացնում։ Դուք նիստ եք անում հազարավոր ոստիկաններով շրջափակված, հանրությունը բացարձակապես հետաքրքրություն չունի՝ ինչ նիստ էր, ինչ որոշում կայացրեցիր։ Ձեր աշխատողները ձեր նիստի ժամանակ ուղիղ եթերով Բագրատ սրբազանի ակցիաներն են նայում՝ մեծ հույսով, որ մեր երկում փոփոխություն կլինի։ Սաղ հոգնել են, որովհետև ոստիկաններին, պետկան աշխատողներին սարքել ես ձեր ծառան, ձեր վահանն ու ֆեյքը։ Շրջապատված նրանցով՝ չես տիրապետում իրավիճակին։

Ինչո՞ւ է էսօրվա այս պայքարում Բագրատ սրբազանը ավելի մոտ հաղթանակին, քան Նիկոլը՝ ողջ ուժային ապարատով։ Որովհետև սրբազանը շատ հանգիստ է իր գործն անում, վերին աստիճանի հավասարակշռված, հանգիստ վիճակում, իսկ Նիկոլը գերլարման մեջ է ու կայացնում է մեկը մյուսից սխալ որոշումներ։ Սովորաբար լրված մարդուն չեն թույլ տալիս որոշում կայացնել, որովհետ սխալվելու հավանականությունը 90 տոկոսից բարձր է։ Իսկ սա կայացնում է ու խայտառակվում, երկիրն էլ հետը։ Անսխալ որոշում կայացնել ուղղակի ի վիճակի չես։ Միակ ճիշտ որոշումդ էս 6 տարվա մեջ կարող էր լինել հրաժարականն ու հեռանալը, բայց դրան էլ ընդունակ չես։

Ուրիշ երկրներում ժողովուրդը քննարկում է կառավարության ղեկավարի այսինչ դիպուկ պատասխանը, նրա առաջարկած այսինչ բարեփոխումը, այլ ղեկավարի հետ հանդիպումը և այլն։ Մեր երկրում քննարկում ենք պետության ղկավարի հրահանգով ուրիշների ծաղկեպսակները իր տարած պսակի կողքից հեռացնելը, իր հրահանգով կաթողիկոսին հուշահամալիր չթողնելը, նրա հրահանգով ժուչոկի տեղադրումը քաղաքական հակառակորդի սենյակում, պատի էս կողմից բաժակը ականջին դրած խոսակցություն լսելը։ Խնդալու է ու ամոթ է․ էս սաղ թարգմանվում է հարյուր լեզվով։

Ինչ է, թե մի քանի հազար հոգանոց ակցիային գոնե մի 4 հոգի պակաս գնա, ոստիկանությունը բերման է ենթարկում էդ 4—ին ու մեղադրում ամենաանհեթեթ բանի՝ դույլ գողանալու մեջ։ Հիշեցի մեկ այլ դեպք, որ ոստիկանության գնդապետ Շիրինյանին էլ բերման էին ենթարկել կոֆեվարկա գողանալու մեղադրանքով ու սաղ էն պատճառով, որ ընդդիմադիր է, ՆԳ նախարարին բան է ասել։ Էն օրը խոսում էի լակոտակրատիայի մասին․․․

Դու գիտես, որ քեզանից օգուտ չկա, գիտես, որ մինչև վերջ, մինչև քոք մաշված ես, բայց դու մաշեցրել ես ոչ միայն քեզ, քո կառավարությունը, քո խորհրդարանը, քո ՊՆ-ն, ոստիկանությունը, այլև երկիրն ամբողջությամբ ես մաշեցնում։ Քո պաշտոնավարման ամեն մի օրը մեր երկրի դեմ է աշխատում։ Նիկոլը վերջացած է որպես քաղաքական դեմք, որպես պետական դեմք, բայց շարունակում է վնաս տալ։ Ու մեղավոր են նրանք, մանավանդ իր թիմում, ովքեր թողնում են, որ մնա ու շարունակի վնասել երկիրը։ Սրանք ամեն երեկո, երբ պառկում են քնելու, երևի խաչակնքվում են, որ էս մի օրն էլ անցկացրին։

Կարճ ասած՝ դու գիտես, որ մերժված ես քո երկրում, քո ժողովրդի մեջ, քո գործընկերների մեջ։ Դու գիտես՝ թե ինչու ես մերժված և ամենակարևորը՝ դու գիտես, որ էս վիճակը չի փոխվելու։ Անընդհատ երկիրը եռում է, հանգիստ չունի, եռացող կաթսա է՝ կափարիչը վրան․ պայթելու է։ Չի կարող ժողովուրդը հաշտ լինել նրա հետ, ինչ արել ես։ Ժողովուրդը չի հաշտվելու։  Պետք է երկուսից մեկը զիջող լինի, ու դա դու ես լինելու, վաղ թե ուշ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>